ԱՊԼ. Եմենում հուսիների դեմ գործողությունը իրականացվում է արաբական երկրների համատեղ պաշտպանության մասին պայմանագրով
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին հայտարարել է, որ Եմենում «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման դեմ «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որը սկսվել է նախօրեին, իրականացվում է արաբական երկրների համատեղ պաշտպանության մասին պայմանագրով: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Ալ-Արաբիի խոսքով, ԱՊԼ-ն «լիովին աջակցում է հուսիների դեմ գործողությունները, որի նպատակն է աջակցել Եմենի օրինական գործող նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին»:
Կազմակերպության գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ գործողությունը սկսելու որոշում կայացվել է այն բանից հետո, երբ հուսիները հրաժարվել են սկսել միջեմենական խաղաղ երկխոսությունը, որի նախաձեռնողը Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդն էր:
Հիշեցնենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի իր դաշնակիցները ռազմական գործողություններ են սկսել Եմենում` օդային հարվածներ հասցնելով Սանայի օդանավակայանի և Ալ-Դուլաիմիի օդային բազայի ուղղությամբ:
Հուսիները հայտարարել են, որ օդային հարվածները կհանգեցնեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների: Ըստ նրանց` օդային հարվածներին մասնակցում է ոչ թե 100, այլ 30 օտարերկրյա ռազմական ինքնաթիռ, որից երկուսը ոչնչացրել են:
Ըստ Los Angeles Times-ի` հուսիների ձեռքում են հայտնվել Եմենի անվտանգության ծառայության գաղտնի փաստաթղթերը, որոնք մանրամասն տեղեկություններ են պարունակում արաբական թերակղզու հարավում ԱՄՆ-ի հետախուզական օպերացիայի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ