Վարչապետների հանդիպումն ավարտվել է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած նախկին վարչապետների հետ հանդիպումը, որը տևել է երկու և կես ժամ, արդեն ավարտվել է: Այն կայացել է դռնփակ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «վարչապետների ակումբի» շրջանակներում հանդիպել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
Նախորդող հրապարակում՝
Տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան