«Բարգավաճ Հայաստանում» լավ գիտեն՝ ով է Հայաստանի թիվ մեկ չարիքը
ԲՀԿ-ն այսօր գնում է բյուրեղացման, նոր քաղաքական օրակարգ ձևավորելուն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն ակտիվ օրենսդրական գործունեությամբ է զբաղվելու, հայտնի իրադարձություններից հետո այսօր իրավիճակ է փոխվել:
«Քաղաքական իրավիճակ է փոխվել, և մենք չենք կարող այդ իրավիճակի հետ հաշվի չնստել: Բայց դա չի նշանակում, որ այն ծրագրերն ու պահանջները, որ կան, ուժի մեջ չեն մնում: Բայց պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը»,-հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա հստակեցրեց, թե որն է նոր իրավիճակը և ասաց, որ սրացումներ, արյունահեղություններ չեն եղել, ինչի արդյունքում այժմ իրավիճակը փոխված է:
«Հայաստանի թիվ մեկ չարիքը այն իրավիճակն է, այն մթնոլորտն է, որում ապրում ենք, այն մարդիկ են, որոնք չեն կարողանում երկիրը ճիշտ ուղու վրա դնել: Պետք է քայլեր իրականացվեն, որ այդ չարիքը դառնա բարիք»,-իր հերթին հայտարարեց խմբակցության անդամ Վահան Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանություններն այլևս չարիք չե՞ն:
Լրագրողը փորձեց հասկանալ, թե լավ, ո՞վ է երկրի գլխավոր չարիքը, Բաբայանը պատասխանեց. «Հայ ժողովրդի գլխավոր չարիքը Ալիևն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ