Թուրքական ավիաընկերությանը պատկանող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել
Թուրքական Turkish Airlines-ին պատկանող Boeing 777-300ER օդանավը, որը Ստամբուլից թռիչք էր կատարում դեպի բրազիլական Սան-Պաուլու, Կասսաբլանկա (Մարրոկո) քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել՝ տեղադրված ռումբի մասին ահազանգի արդյունքում: Այդ մասին գրում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:
Օդանավի մեջ գրություն են հայտնաբերել, որում նշվում է, որ օդանավում ռումբ է տեղադրված, և հրամանատարը որոշել է արտակարգ վայրէջք կատարել մոտակա Կասաբլանկայի օդանավակայանում:
Օդանավի անձնակազմը և ուղևորները էվակուացվել են, ինչից հետո Մարրոկոյի իշխանությունները կսկսեն ուսումնասիրել ինքնաթիռը:
Նման դեպք դարձյալ թուրքական ավիաընկերությանը պատկանող օդանավի հետ եղել էր նաև երեկ, մարտի 29-ին, երբ Ստամբուլ-Տոկիո չվերթ դեռ չիրականացրած զուգարանում հայտնաբերվել էր թուղթ, որտեղ նշվում էր, որ օդանավի մեջ հնարավոր է ռումբ տեղադրված լինի: Ինքնաթիռի զննության արդյունքում, սակայն, ոչինչ չէր հայտնաբերվել: