Քաղաքական 13:45 30/03/2015

«Նախագահի այցով հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական մակարդակի վրա»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցը բավականին հագեցած էր թե կայացած հանդիպումների, թե ստորագրված փաստաթղթերի, և թե Հայաստանը Ասիայում ճանաչելի դարձնելու իմաստով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արևելագետ Նաիրա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի Չինաստան կատարած այցին և ստորագրված հռչակագրին:

«ՀՀ նախագահի այցով հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա: Նմանօրինակ լեցուն օրակարգով ու բովանդակությամբ այցը, կարելի է ասել, վերջին շրջանում մեր արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերումներից է»,-ասաց  արևելագետը:

Նրա խոսքերով՝ պետական այցի առաջին օրը երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տասից ավելի փաստաթղթեր են ստորագրվել, որոնց բովանդակությունից ելնելով էլ, ըստ արևելագետի, կարելի է ասել, որ այս այցը կարող է բեկումնային լինել ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի համար:

Ն.Մկրտչյանը այդ փաստաթղթերից հատուկ առանձնացրեց Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման հուշագիրը, ՀՀ կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ-չինական յուան երկկողմ SWAP կարգավորումների մասին համաձայնագիրը, ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության, տեխնիկատնտեսական համագործակցության, ՉԺՀ կողմից արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերը:

Բացի այդ, ըստ նրա, ստորագրվել է «ՀՀ և ՉԺՀ միջև բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիրը, որը Ն.Մկրտչյանի գնահատմամբ, բավականին լուրջ, բազմաբովանդակ և շատ կարևոր փաստաթուղթ է և վկայում է, որ ստեղծվում են հիմքեր հետագա առավել սերտ և համապարփակ համագործակցության համար:

Արևելագետի խոսքերով՝ այս հռչակագրով հայկական կողմը հաստատում է Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությանը, որ Թայվանը Չինաստանի անքակտելի մասն է, իսկ թայվանական հարցը՝ Չինաստանի ներքին գործը. «Չինական կողմն էլ իր հերթին հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքների համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն: Բացի այդ, կողմերը չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ»:

Նա նաև նշեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին կարևոր է հռչակագրի հետևյալ կետը, ըստ որի, կողմերը «մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին»:

Փաստաթղթերի կարևոր կետերից է՝ չինական կողմի խրախուսումը և աջակցումը իր ձեռնարկություններին Հայաստանում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, առողջապահության բնագավառներում:

«Հայաստանում չինական մասնավոր ներդրումներ խրախուսելը վկայում է, որ Հայաստանն այսօր դիտարկվում է որպես վստահելի տնտեսական գործընկեր և գործնական շահագրգռվածություն է ներկայացնում»,-նշեց Նաիրա Մկրտչյանը:

Անդրադառնալով ֆինանսական համագործակցության զարգացմանը ընդգծեց, որ այս դեպքում բարենպաստ կլինեն ազգային արժույթների փոխադարձ փոխանակումները: Բացի այդ, ըստ Ն.Մկրտչյանի, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև զարգացնելու զբոսաշրջությունը, ինչի համար կարևորվել է ուղիղ չվերթ բացելու հարցը: Կարևորվել են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ համաժողովի, միջխորհրդարանական խմբերի աշխատանքները, միջկուսակցական համագործակցությունը:

Մյուս կարևորագույն կետը, արևելագետի խոսքերով, ռազմական ոլորտում հետագա համագործակցության աննախադեպ ընդլայնումն է, մասնավորապես, զինվորական կադրերի պատրաստում, ռազմական բազմակողմանի օգնության ցուցաբերում, ինչը, ըստ նրա, առավել քան կարևոր է Ադրբեջանի ահագնացող ագրեսիվ քաղաքականության, տարածաշրջանային հավասարակշռության պահպանման առումով:

Ն.Մկրտչյանը նաև առանձնացրեց այն կետը, որի համաձայն՝ կողմերը «համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով»: Նշենք, որ նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին չինական նախաձեռնություն է, որի մասին հայտարարել է Չինաստանի նախագահը 2013թ-ին՝ այն անվանելով ռազմավարական նախաձեռնություն: Ն.Մկրտչյանը հայտնեց, որ ավելի քան 60 երկիր հայտնել է նախագծին միանալու իր ցանկության մասին:

«Իսկ Հայաստանը, դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի տարանցման կարևոր հատված, լինելով Ասիայի և Եվրոպայի սահմանագծին՝ դրանով էլ ընկալելի լինելով և Արևելքի և Արևմուտքի համար, 21-րդ դարում էլ կարող է հավակնել իր այդ դերի վերականգմանը: Նոր Մետաքսի ճանապարհի մի հատվածը, անցնելով Հայաստանի տարածքով, երկրի զարգացման լուրջ հեռանկարներ կբացի»,- հայտնեց Նաիրա Մկրտչյանը:

Նաև նաև հավելեց, որ չինական կողմի հետ քննարկվել է նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը:

Այն, ըստ նրա, կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}