Al Monitor. «Լիբանանի արտգործնախարարը ապրիլի 24-ին կլինի Երևանում»
Լիբանանյան Al Monitor պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Լիբանանում հայկական համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին` նշելով, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրքին մասնակցելու է նաև Լիբանանի արտաքին գործերի նախարարը:
Պարբերականը անդրադառնում է Լիբանանի հայկական համայնքին` նշելով, որ հայերը Լիբանանում մեծ և կարևոր ներկայացվածություն ունեն, իսկ առհասարակ լիբանանահայ համայնքը, ըստ պարբերականի, հավանաբար ամենանշանավորն է հայկական սփյուռքում:
Պարբերականը նկատում է, որ լիբանանահայ համայնքը ծանրակիշիռ ներկայացվածություն ունի ոչ միայն երկրի տնտեսության և բինզես ոլորտներում, այլ նաև քաղաքական ասպարեզում:
«Նրանք ունեն կախված նախարարների կաբինետի մեծությունից գրեթե մշտական երկու նախարարական տեղեր, ինչպես նաև վեց տեղ խորհրդարանում, որից չորսը Բեյրութում, որտեղ էլ հիմնականում կենտրոնացված են հայերը»,- գրում է պարբերականը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին և այդ կապակցությամբ լիբանանահայության նախաձեռնած միջոցառումներին` պարբերականը գրում է, որ Լիբանանի ղեկավար մարմինները հրավեր են ստացել ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշելու համար Թուրքիայի իշխանություններից:
Այս վիճակը, ըստ պարբերականի, որոշակի երկվություն է առաջացրել Լիբանանի քաղաքական էլիտայում: Հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին` պարբերականը գրում է, որ քրիստոնյա համայնքի` առավելապես հայերի շահերը բավարարելու համար իշխանությունը որոշում է կայացրել ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցառումներին մասնակցել երկրի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլի գխավորած պատվիրակության մակարդակով, քանի որ արտգործնախարարը նույնպես քրիստոնյա է և հակված է բավարարելու հայերի հրավերը:
Անդրադառնալով թուրքական կողմի հրավերին` պարբերականը գրում է, որ այդ առումով Լիբանանի սուննի մահմեդական համայնքի շահերը բավարարելու համար էլ հավանաբար Գալիպոլիի տոնակատարությանը կմասնակցի Լիբանանի վարչապետը, ով մահմեդական է:
Եզրափակելով պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լիբանանահայ համայանքը նախաձեռնել է ոգեկոչման միջոցառումների լայն շարք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին