Ասադ. Սիրիան, Իրանը և Ռուսաստանը միևնույն նպատակներն ունեն
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ նույն նպատակներն ունի, ինչ Իրանի ու Ռուսաստանի, երբ խոսքը դաժան պատերազմի մասին է, որ պատառ-պատառ է անում իր երկիրը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Մեր սերտ դաշնակիցներ Ռուսաստանը և Իրանը ցանկանում են հավասարակշռություն մտցնել աշխարհում: Դա միայն Սիրիային չի վերաբերում: Մենք փոքր երկիր ենք: Նրանք միայն Սիրիայում չէ, որ մեծ շահեր ունեն: Նրանք ամենուր ունեն»,-PBS հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Ասադը` ավելացնելով, որ Իրանը ու Ռուսաստանը Սիրիայում կայունություն և քաղաքական լուծում են ցանկանում տեսնել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ