Լավրովը չի մասնակցում Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների վճռորոշ հանդիպմանը
«Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը սկսվել է առանց Սերգեյ Լավրովի»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր ավարտվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև մի քանի օր տևած բանակցությունները: Սակայն այդ հանդիպմանը բացակայում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որին փոխարինում է նրա տեղակալ Սերգեյ Ռիբակովը:
Իրանական աղբյուրը, հղում անելով «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Լավրովը Վանուատուի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ ինքը կմիանա Շվեյցարիայում Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ս. Ռիբակովը նշել է, որ Լավրովը Շվեյցարիա կմեկնի օրվա երկրորդ կեսին:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Իրանի միջուկային խնդրի լուծմանը նպաստող և խոչընդոտող գործոնները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին