«Ուկրաինայի հարցում պաշտոնական Երևանը որդեգրել է միակ ճիշտ` չեզոք դիրքորումը»
«Ուկրաինայի հարցում պաշտոնական Երևանը որդեգրել է միակ ճիշտ` չոզոք դիրքորումը»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հայաստանի դիրքորումը, իհարկե, սպասողական է: Այն, իմ կարծիքով, բնութագրվում է առկա հնարավորությունների պայմաններում իր չեզոքությունը ի ցույց դնելու գործընթացով: Մենք ունենք մեր շահերը և Արևմուտքում և Ռուսաստանում: Ուկրաինական բոլոր ճամբարներում մենք ունենք հայրենակիցներ»,- նշեց քաղաքագետը
Բանախոսը հիշեցրեց, որ Մայդանում զոհվածերի շարքում նույնպես կային հայեր:
«Ուրկաինայում կա հայազգի նախարար: Դա հետ մեկտեղ առկա է Ղրիմի հայկական համայնքը, ով կողմ է արտահայտվել Ուկրաինայից Ղրիմի բաժանմանը: Երևի թե Դոնբասում նույնպես կան հայեր»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բանախոսի կարծիքով, այս պայմաններում պաշտոնական Երևանի համար առավել շահեկան է պահպանել չեզոքություն և սպասել դեպքերի հետագա զարգացումներին:
«ՀՀ իշխանությունները, ըստ ամենայնի, հստակ գիտակցում են դա: Ես ժամանակ առ ժամանակ լինում եմ Ուկրաինայում, և կարող եմ ասել, որ այստեղ դա նույնպես հասկանում են: Չնայած նրան որ ինչ-որ պահի հնարավորությունների միջանցքը Հայաստանի համար շատ նեղ էր, և մենք ստիպված էինք գնալ քվեարկությունների, որոնք այդքան էլ դուր չէին գալիս ուկրինացիներն, նրանք շատ լավ գիտացում են, որ այստեղ անձնական հարց չկա: Հակառակը այս պարագայում, իմ կարծիքով, հավասար է մահվան: Եթե Հայաստանը այս իրավիճակում կտրուկ պաշտպանի կամ Արևմուտքին կամ Ռուսաստանին, դա որևէ օգուտ մեզ չի բերի»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ