Իրանն ու «5+1 խումբ»-ն այսօրվանից սկսում են համաձայնության տեքստի մշակման աշխատանքները
«Իրանն ու «5+1 խումբ»-ն այսօրվանից սկսում են համաձայնության տեքստի մշակման աշխատանքները»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի և «5+1 խմբի» ԱԳ նախարարների երրորդ հանդիպման ավարտին լրագրողներին տված հարցազրույցում, ներկայացնելով բանակցությունների արդյունքները, հայտարարել է. «Բանակցություններում զգալի առաջընթացը է արձանագրվել, ուստի մեծ է հավանականությունը, որ համատեղ հայտարարություն կհրապարակվի»:
Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հաշվի առնելով առաջաընթացը, այսօր հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր վաղ առավոտյան Լոզանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ փորձագետներն աշխատում են հայտարարության բովանդակության շուրջ, որն առաջիկա ժամերին հրապարակելու են ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մուգերինին:
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ պատժամիջոցները եղել են այն կարևոր հարցերից մեկը, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Իրանի միջուկային խնդրի լուծմանը նպաստող և խոչընդոտող գործոնները