«Zn.ua». Ուկրաինան պետք է միանա այն երկրներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
«Աշխարհում չկան փոքր ազգեր: Ազգերի մեծությունը չի չափվում նրանց թվաքանակով, ինչպես մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով: Միակ չափանիշը մտավոր և բարոյական զարգացվածության մակարդակն է»:
Վիկտոր Հյուգոյի այս խոսքերով է սկսվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուկրաինական «Zn.ua» կայքում հրաարակված հոդվածը:
Հոդվածում անդրադարձ է կատարվում ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ մատուցված պատարագին:
«Պատարագի ժամանակ Պապ Ֆրանցիսկոսն իր ելույթում հայտարարեց, որ հայերի ջարդերը 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն էին: Ինչպես նշել է Նորին Սրբությունը մարդկության ուժերից վեր է վերջ տալ անմեղների արյունահոսությունը: Հռոմի Պապը նաև նշել է, որ մարդիկ չեն ցանկանում սովորել սեփական սխալների վրա, իսկ ահաբեկչություն իրականացնում են ինչպես անմիջական կատարողները, այլ նաև նրանք, ովքեր գայթակղում են ու լռում, կամ պարզապես չեն մասնակցում,- գրում է հեղինակն ու շարունակում,-Ապրիլին կլրանա մարդկության ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Աշխարհը կհիշի այդ ողբերգական օրերը և ամիսները և կրկին կզգուշանա դրանց կրկնվելուց: Քաղաքակիրթ աշխարհի մարդկության հետ մենք նույնպես ցավում ենք Ցեղասպանության զոհերի համար»:
Հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարվել պատմական դեպքերին ու այդ ժամանակվա իրադրությանը` նկարագրելով հայերի զանգվածային կոտորածներն ու մեջբերումներ է կատարվել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, Բրիտանացի ճանապարհորդ Ֆիլիպ Մարսդենի Ցեղասպանությունը նկարագրող խոսքերից:
Ուկրաինայի դիրոքորոշման կապակցությամբ նշվում է բառացիորեն հետևյալը` «Սխալ էին Ուկրաինայի նախորդ մեծավորները, որոնք հրաժարվեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պատճառաբանելով դա Թուրքիայի հետ հարաբերությունների հավանական վատացմամբ»:
«Մենք պետք է գործենք այլ սկզբունքներից ելնելով: Առաջին իսկ քայլը Ուկրաինայի արտաքին քաղաքականության թարմացման ճանապարհին, պետք է լինի այն, որ Ուկրաինան պետք է միանա այն երկրներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Հունաստան, Սլովակիա, Լեհաստան, Լիտվա, Կիպրոս, Լիբանան, Կանադա, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Արգենտինա, Ուրուգվայ, Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Վատիկան, Ռուսաստան, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, Եվրոխորհրդարան, ԱՄՆ ներկայացուցիչների պալատ, Լատինական ամերիկայի երկրների միավորման խորհրդարանական ասամբլեա): Իսկ պաշտոնական Կիևի համապատասխան պաշտոնական հայտարարության (հնարավոր է Գերագույն ռադայի որոշման ձևով) մեջ նպատակահարմար կլինի ցավակցություն հայտնել Օսմանյան կայսրությունում այն ժամանակ զանգվածային բռնաճնշումների բոլոր տուժածներին»: