Time-ը հրապարակել է Պուտինի երիտասարդ տարիների լուսանկարները
Time ամսագիրը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երիտասարդ տարիների 8 լուսանկարներ, որոնք արվել են 1960-1990-ական թվականների ընթացքում: Պարբերականը նշում է, որ Պուտինը ծնվել է 1952-ի հոկտեմբերի 7-ին: Նրա հայրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծանր վիրավորվել է, իսկ մայրը ապրել է Պետերբուրգի բլոկադան:
Նա ընտանիքում միակ երեխան էր, որը կարողացել է կենդանի մնալ ծանր փորձություններից հետո: Ծնողներից մեկը մահանում է իր ծնվելուց հետո, իսկ մյուսը՝ բլոկադայի ժամանակ:
Ըստ աղբյուրի, Պուտինի կենսագրության մանրամասներ դժվար է գտնել: