Թոմաս դե Վաալ. Փոխհատուցում Հայոց ցեղասպանության համար
Ամերիկյան «Newsweek» պարբերականում լույս է տեսել Հայոց ցեղասպանությանը նվիրված Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս Դե Վաալի հոդվածը, որում փորձագետը պատմում է Ցեղասպանության ժառանգների հետ Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդության մասին:
Թոմսա դե Վաալը հոդվածի սկզբում նկարագարում է, թե ինչպես են Ցեղասպանության զոհերի ժառանգներին ընդունել Արևմտյան Հայաստանում:
«Գլխաշորեր կրող երկու կանայք մեզ հրավիրեցին դեպի մի նեղլիկ փողոց: Բնազդաբար մահմեդական կինն ու նրա աղջիկը իսկույն հասկացան, որ իրենց դիմաց կանգնած է հայերի խումբ: Մայրն անհետացավ և վերադարձավ քիչ անց` իր հետո բերելով սև ու սպիտակ մի լուսանկար և մատնացույց արեց նկարում պատկերված մի կնոջ: Նա Վեռոնիկան էր, այդ կնոջ հանգուցյալ հայ ամուսնու հանգուցյալ մայրը»,- գրում է Վաալը:
Մահմեդական կանանց հետ հանդիպումից հետո հայերին ուղեկցել են անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող Քադիրի գրասենյակ, որտեղ հայերի խմբին Քադիրը ավելի շատ լուսանկարներ է ցույց տվել:
Հայերի ժառանգների և թուրքերի ջերմ շփումները նկարագրելուց հետո հոդվածագիրը հիշեցնում է, թե ինչպես հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում միլիոն ու կես հայեր սպանվեցին, բռնի տեղահանության ենթարկվեցին և անհետացան պատմության երեսից, ինչը, Վաալի դիտարկմամբ, իր հետքը թողեց թե հայ ժողովրդի և թուրքերի հետագա սերունդների վրա:
Անդրադառնալով Ցեղասպանության թեմային թուրքական պետության և հասարակության վերաբերմունքին` փորձագետը դիտարկում է անում, որ Թուրքիան այս թեմայի նկատմամբ ավելի բաց դարձավ միայն վերջին տարիներին: Մյուս կողմից էլ այդ գործընթացին, ըստ Վաալի, նպաստել են այն անհանտները, ովքեր իրենց գործունեության միջոցով փորձել են շփման կամուրջներ կառուցել հայերի և թուրքերի միջև: Որպես օրինակ` Վաալն հիշատակում է Նյու Յորքի հայ եպիսկոպոս Խաժակ Բարսամիանին, ով նույնպես եղել է Արևմտյան Հայաստան մեկնած հայերի խմբում:
Հաջորդիվ Վաալը նկարագրում է խմբի անդամների զգացումները, երբ նրանք հայտնվել են իրենց պատմական կորսված հայրենիքի այս կամ այն հատվածում, դրանք բնութագրելով, որպես անկեղծության և վերապրումի պահեր:
«Վերագտնելով իրենց նախնիների հողում` հայերը սկսում էին հիշել իրենց ընտանիքների ողբերգական պատմությունները»,- գրում է Վաալը:
Եզրափակելով Ցեղասպանությունից հարյուր տարի անց հայերի և թուրքերի հանդիպումների և հայ ժառանգների իրենց նախնիների հողում ապրած զգացումների մասին իր անդրադարձը` Վաալը հայերի և թուրքերի մեկմեկու ըկալելու և ընդունելու մասով որպես առաջընթաց քայլ է ներկայացնում Դիարբեքիրի նահանգապետի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը և հայերից ներողություն հայցելը: