Հունաստանի խորհրդարանի նախագահ. Հայ-հունական բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը:
Վարչապետը կարևորել է Հունաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է Հայաստանի և Հունաստանի բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հաստատված փոխգործակցությունը և կարևորել երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը, խորհրդարանական կապերի ամրապնդումը:
Զոի Կոնստանդոպուլուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ շարունակելու է իր ներդրումը բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Տիկին Կոնստանդոպուլուի խոսքով՝ հայ-հունական բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ, որոնք երկու երկրների կապերի զարգացման լավ հիմք են: Հունաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հունաստանն իրեն համարում է Հայաստանի դաշնակիցը և կարևորել միջազգային կառույցներում փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում