«iL Giornale»-ի անդրադարձը Լոս Անջելեսի հայերին
Հայոց ցեղասպանության թեման շարունակում է մնալ իտալական մամուլի ուշադրության կենտրոնում: Առաջատար «iL Giornale»-ն ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Լոս Անջելեսի հայերին:
Պարբերականի դիտարկմամբ` հատկապես Հոլիվուդը հիշեցնում է «փոքրիկ Հայաստան», որտեղ նրանք խոսում են հայերեն, իսկ ապրիլի 24-ն էլ հատուկ խորհուրդ ունի նրանց համար:
«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան թուրքերը սկսեցին սպանել հայերին` նրանց իսկ հողում: Երկու տարում ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին: Թուրքական կառավարությունը ցանկանում էր առանց հայերի պետություն ստեղծել: Չնայած այդ տարիներին էլ բողոքի ձայներ բարձրացվեցին, բայց վերջերս Հռոմի պապի կողմից արված հայտարարությունը նորից բացեց այդ չամոքված վերքը»,- անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` գրում է պարբերականը:
Շարունակելով` պարբերականը գրում է, որ Լոս Անջելեսի հայ համայնքը ակտիվորեն ներգրավված է քաղաքի կյանքին և նույն ակտիվությամբ էլ հետևում ու պահպանում է իր ազգային ավանդույթները:
«Այն, ինչ արել են թուրքերը իմ հիշողության մեջ է և իմ մտքերում: Մենք` հայերս, ծնվում ենք` արդեն իսկ մեր գլխում ունենալով այդ հիշողությունները, դրանք մեր արյան մեջ են: Ցեղասպանությունը չի կարող մոռացվել»,- 50 ամյա հայ Կարապետի խոսքն է մեջբերում պարբերականը:
Հաջորդիվ պարբերականը իր անդրադարձում նկատում է, որ Լոս Անջելեսում ապրող հայերը լուրջ անհագստություն են ցուցաբերում այն իրավիճակի նկատմամբ, որն այժմ առկա է Մերձավոր Արևելքում: Պարբերականի դիտարկմամբ` այս հարցի շուրջ հայերը կիսում են նույն տեսակետը, ինչի մասին բազմաթիվ անգամներ խոսել է Հռոմի պապը:
«Վերջին 100-ամյակում չեմ մտաբերում որևէ մեկին, ով Հայոց ցեղասպանության և քրիստոնյաների մասին արտահայտվեր այնպես, ինչպես դա արեց Ֆրանցիսկոս պապը: Ես երախտապարտ եմ նրան»,- հայ քահանա Վիչկեն Վասիլյանի խոսն է մեջբերում պարբերականը:
Պարբերականը դիտարկում է անում, որ ամերիկյան հասարակությանը հաջողությամբ ինտեգրված հայ համայնքը շարունակում է պահպանել իր ավանդույթները, իսկ քրիստոնեությունն էլ կեսնական կարևորություն ունի այդ մարդկանց համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ