Ղազախստանում վաղը նախագահ են ընտրելու
Ղազախստանում նախագահական ընտրությունների նախօրեին լռության օր է, ցանկացած քարոզչություն արգելված է: Կիրակի, ապրիլի 26-ին երկրում պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Առաջադրվել են գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կոմկուսի ղեկավար Թուրգուն Սիզդիկովը և ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը:
Հերթական ընտրությունները պետք է կայանային 2016 թվականին, սակայն դրանց արտահերթ անցկացմանը փետրվարին կողմ էր արտահայտվել Ղազախստանի ժողովրդի Ասամբլեայի Խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին