«Գլենդելի պապիկները» ապրիլի 24-ին վերհիշում են անցյալի պատմություններ
Գլենդել քաղաքի տարեցների հանգստի կենտրոն ամեն օր մի քանի տասնյակ տարեց տղամարդիկ են այցելում՝ բիլիարդ, նարդի, շախմատ խաղալու՝ այնքան ժամանակ քանի դեռ նրանց կանայք չեն կանչում ճաշելու կամ ընթրելու: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք քաղցր կյանքով են ապրում Գլենդելում, որտեղ ամենամեծ հայկական համայնքն է կենտրոնացած: Այս մասին գրում է The Los-Angeles Times-ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված անդրադարձում՝ տպագրելով հայ թոշակառուների պատմածները ողբերգական իրադարձությունների մասին:
«Ամեն տարի ապրիլի 24-ին իմ սիրտը սկսում է արագ բաբախել և ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ կլինի՞ արդյոք այս տարի արդարություն: Հաջորդ օրը ես դատարկություն եմ զգում»,- պատմում է 64 ամյա Վաչագան Հովսեփյանը, ում պապերը զոհ են դարձել Ցեղասպանությանը:
Պարբերականը նշում է, որ ոճրագործությունը կատարվել է այնքան վաղուց,երբ դեռ չէին հայտնագործվել հեռուստացույցն ու պենիցիլինը: Այս տարի նշվում է ցեղասպանության 100-ամյա տարելիցը, սակայն թուրքական կառավարությունը շարունակում ժխտել կատարվածը՝ պնդելով, որ կանխամտածված բնաջնջում չի եղել, իսկ զոհերի քանակը ուռճացված է: Արդեն 7 տարի շարունակ Օբաման հրաժարվում է կատարվածը ցեղասպանություն կոչելուց, որը ռազմավարական դաշնակից Թուրքիայի լոբինգի արդյունք է:
«Գլենդելի պապիկներ են անվանում 60-80 տարեկան այն բոլոր տարեցներին, ովքեր ծնված չեն եղել այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունում կոտորում էին հայերին, սակայն նրանց բոլորի մտքերում բազում պատմություններ կան, որոնք ավելի հաճախ են հիշում ապրիլ ամսին տարեցների հանգիստ կենտրոնում», - գրում է պարբերականը՝ հավելելով, որ տարեցներից շատ շատերը առողջական խնդիրների պատճառով չեն մասնակցել ապրիլ 24-ին Հոլիվուդում կազմակերպված 6 կիլոմետրանոց երթին, սակայն ամեն մեկը մեկ մոմ է վառել տանը կամ եկեղեցում:
Տարեցների մի մասը փորձում են լռել և իրենց պապերի կրած զրկանքների մասին պատմություններով չկիսվել՝ դրանք համարել անձնական ողբերգության բաղադրիչ, որը տանում են ամբողջ կյանքում:
87 ամյա Երվանդ Մելքոնյանը իր հոր պատմությունը սիրով պատմում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել: Մելքոնյանը ամենայն մանրամասնորեն իր նոթատետրում գրանցել է պատմության ամբողջ մանրամասները:
«Հայրս եղել է այն խմբի մեջ որոնց բոլորին գնդակահարել են անապատում, սակայն բարեբախտաբար նա ողջ է մնացել, թաքնվելով դիակների տակ, իսկ որին հետևել է սովի ու տառապանքի բազում տարիներ՝ մինչև, որ կարողացել է ապաստան գտնել Իրաքում»,- պատմում է 87 ամյա Երվանդ Մելքոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին