Մերձդնեստրի ԱԳՆ. Հայոց ցեղասպանությանը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է
Մերձդնեստրի ԱԳՆ Նինա Շտանսկին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին ցավակցական նամակ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռեգնում գործակալությունը՝ հղում կատարելով Մերձդնեստրի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրությանը:
«1915թ-ը դարձավ ամենաողբերգականը հայ ժողովրդի համար: Թուրքական իշխանությունները առանց նախազգուշացման կամ բացատրության ձերբակալեցին, գնդակահարեցին և տեղահան արեցին հարյուրավոր հայերի: Հայկական բնակչության համար ստեղծվեցին դժոխային պայմաններ և ժողովուրդը զոհ գնաց սովին ու հիվանդություններին: Ողբերգական իրադարձություններին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, իսկ ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին աշխարհի տարբեր ծայրերով՝ կորցնելով իրենց տունն ու հայրենիքը», - ասված է հաղորդագրության մեջ:
«100 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, սակայն մարդկության դեմ կատարված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այսօր Մերձդնեստրը Արցախի ժողովրդի հետ միասին զգում է ցեղասպանության զոհերի հիշատակը: Թող մեր վշտակցությունը զորավիգ լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` հետագա վերածննդի և հայ ժողովրդի համախմբման գործում», - եզրափակել է Նինա Շտանսկին: