Հայաստանը կոչ է անում Իռլանդիային ճանաչել Ցեղասպանությունը
Այսօր Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանը Դուբլինում մատուցված հիշատակի արարողության ժամանակ կոչ է արել Իռլանդիայի իշխանություններին 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն. հայերի սպանությունը ճանաչել Ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է «rte.ie» իռլանդական պարբերականը:
Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպվել է Իռլանդիայում հայ առաքելական եկեղեցու թեմի կողմից:
Արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբլինի իռլանդական Թանի եկեղեցում, ներկա են եղել քրիստոնեական 7 եկեղեցիների, ինչպես նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:
Պատարագը մատուցել է Իռլանդիայի եկեղեցու արքեպիսկոպոս Ռեվ Մայքլ Ջեքսոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում