Հոսեյն Դեհղան. Իրանը ահաբեկչությունն արմատախիլ անելու գործում մշտապես կանգնելու է Սիրիայի ժողովրդի կողքին
«Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը մեկնել է Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը սիրիացի իր պաշտոնակցի՝ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջի հետ հանդիպմանը, անդրադառնալով ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարին, մասնավորապես նշել է. «Իրանի և Սիրայի միջև առկա են բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք իսլամական երկրների համար կարող են օրինակ ծառայել: Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության քաղցեղածին գեղձերն արմատախիլ անելու գործում մշտապես կանգնելու է Սիրիայի ժողովրդի կողքին»:
Սիրիայի պաշտպանության նախարարն էլ իր հերթին բարձր է գնահատել չորսամյա պատերազմի ընթացքում Իրանի՝ Սիրիայի բնակչությանը ցուցաբերած համակողմանի աջակցությունը:
Նախատեսվում է, որ Սիրիայի պաշտպանության նախարարը Թեհրանում առանձին հանդիպումներ կունենա նաև քաղաքական ու ռազմական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին