Լավրով. ՌԴ-ն միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա
Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանին հաջողվել է ուշադրություն հրավիրել միջազգային իրավունքի սկզբունքների` որպես մեկ ամբողջականության վրա, ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի։ Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Սկսեմ նրանից, որ մեզ հաջողվել է ուշադրություն հրավիրել հարգելու միջազգային իրավունքի սկզբունքները որպես մեկ ամբողջականություն, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքը ամփոփված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ», - ասել է նախարարը։