Էդուարդո Լորենցո Օչոա. Այն, ինչ Արցախում տեսանք, զարմանահրաշ է
«Այն, ինչ տեսանք Արցախում, զարմանահրաշ է մեզ համար: Գիտենք, որ Հարավային Կովկասում ժողովրդվարության հետ կապված շատ խնդիրներ կան, բայց այդ փոքրիկ հողակտորում, որը հիմնականում հարձակումների է ենթարկվում իր հարևանի կողմից, կարողացել են կերտել ու պահպանել ժողովրդավարական ստանդարտներ: Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները լիովին համապատախանում են միջազգային չափանիշներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան, ով աջակցել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելությանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք որոշ երկրներ հայտարարություններն այն մասին, որ չեն ընդունելու Արցախում կայացած ընտրությունների արդյունքները, նա նշեց. «Այդ մի քանի երկրի խնդիրն է, քանի որ Ղարաբաղում բնակվող մարդիկ կարողացել են հաստատել իրենց ժողովրդավարությունը և դրա միջոցով ընտրել այն մարդկանց, ում ցանկանում են առաջիկա հինգ տարում տեսնել խորհրդարանում»:
Էդուարդո Լորենցո Օչոայի խոսքով, ԵԱՀԿ-ն ողջունում է Արցախում կայացած ժողովրդավարական ընտրությունները. «Իհարկե, դա այնքան էլ մեծ բան չէ, բայց էլի ինչ-որ բան է իրենից ներկայացնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ