Աշխարհում 19:48 04/05/2015

«Lenta.ru». Մրցակցային համագործակցություն. Արդյո՞ք Ցեղասպանություն բառը վնասել է ռուս-թուրքական հարաբերությունները

Երևանում, Օսմանյան Կայսրությունում նախորդ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործածել է Ցեղասպանություն բառը: Դա առաջացրել է Անկարայի վրդովմունքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Մոսկվային առաջին հերթին մեկնաբանել, թե ի՞նչ է «տեղի ունենում Ուկրաինայում և Ղրիմում», և միայն դրանից հետո դատել անցյալը: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է բռնկվել: Այս մասին գրում է ռուսական «Lenta.ru» գործակալությունը ` փորձելով տալ այս հարցերի պատասխանը:

Ըստ պարբերականի` Վլադիմիր Պուտինի՝ Երևան կատարած այցից հետո Մոսկվան բախվել է մի շարք դժվարությունների, որոնք վերաբերում են Թուրքիայի հետ հարաբերություններին: Անցած ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահը, մասնակցելով Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի կոտորածի 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին, իր ելույթում 1915 թվականի իրադարձությունները հստակ անվանել է Ցեղասպանություն: Դրան, ըստ ռուսական պարբերականի, հաջորդել է Թուրքիայի անհապաղ արձագանքը:

Նախ Թուրքիայի արտգործնախարարությունը, իսկ ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել են ինչպես հեռավոր, այնպե էլ ոչ վաղ անցյալի պատմական իրադարձություններին: Ռուսաստանը քննադատության իր բաժինն է ստացել ինչպես Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների նկատմամբ վարած քաղաքականության, այնպես էլ Ղրիմում գործողությունների համար:

Ըստ հոդվածի`կարելի է ենթադրել, թե թուրքական ղեկավարության հուզական հայտարարությունների հիման վրա հեռուն գնացող եզրակացություններ անելն իմաստ չունի: Անկարայի ներկայացուցիչները միշտ կոշտ և անզիջող են թե՛ Վաշինգտոնի և թե՛ Մոսկվայի քաղաքական գործիչների ելույթները մեկնաբանելիս, եթե նրանք օգտագործում են «Ցեղասպանություն» բառը՝ բնութագրելու համար 1915թ-ին Օսմանյան Կայսրությունում կատարվածը:

Հոդվածագիրը մեջբերում է վերջին սկանդալը` կապված Հռոմի Պապի հայտարարության հետ, անդրադառնում է Փարիզում թուրքական դեսպանի արձագանքի հետ կապված պատմությանը, երբ Ֆրանսիայում Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացվել (այսինքն՝ Թուրքիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը):

Սակայն, Թուրքիայի դեսպանը վերադարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք: Եվ Հռոմի Պապի հետ, ամենայն հավանականությամբ, Անկարան շարունակելու է համագործակցել: Ի վերջո, Բարաք Օբաման նույնպես խոստացել է ճանաչել 1915 թվականի Ցեղասպանությունն իր նախընտարական քարոզարշավի ժամանակ: Այս հանգամանքը, չնայած, որ չի առաջացրել Թուրքիայի հիացմունքը, չի հանգեցրել Վաշինգտոնի հետ կապերի խզմանը, երբ Օբաման մուտք է գործել Սպիտակ տուն: Ըստ պարբերականի` պատմական անցյալի խոսքերն ու գնահատումները կարևոր են, բայց այսօրվա օրակարգը նրանք չեն չեղարկում: Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խիստ հակասական բնույթ են կրում: Դրանք դժվար է բերել ընդհանուր հայտարարի: Նժարի մի կողմում տնտեսական շահերն են: Երկկողմ առևտրի շրջանառությունն անցյալ տարի հասել է 31.1 միլիարդ դոլարի:
Նշվում է նաև, որ, որ Թուրքիան Մոսկվայի հատուկ գործընկերն է ՆԱՏՕ-ում: Թուրքիայի Հանրապետությունը ունի երկրորդ ամենամեծ բանակը դաշինքում՝ ԱՄՆ-ից հետո, բայց հետաքրքրված է Եվրասիական նախագծերով: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որն ունի գործընկերոջ կարգավիճակը Շանհայի համագործակցության կազմակերպությունում: Ճանաչելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ Անկարան, այնուամենայնիվ, միշտ բաց է պահել «Աբխազիայի պատուհանը», չի փակել գործարար և հումանիտար կապերը:

Պարբերականը նշում է նաև, որ 2008 թվականի ռուս-վրացական հակամարտության ժամանակ թուրքական դիվանագիտությունը չաջակցեց արևելաեվրոպական երկրների նախագահների նախաձեռնությունը, ովքեր շտապեցին օգնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և չմիացավ Ռուսաստանի դեմ կոշտ քննադատական արշավին:

Սակայն կշեքռի նժարի մյուս կողմում, ըստ հոդվածագրի, առկա են հակասություններ: Սխալ կլինի համարել, որ դրանք հանկարծակիորեն ի հայտ են եկել 2015 թ. ապրիլին: Մոսկվան և Անկարան կոշտ տարաձայնություններ են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակը գնահատելու հարցում: Ոչ մի կասկած չկա, որ թուրքական իշխանությունները զսպվածություն են դրսևորել Ղրիմի պատմության առնչությամբ: Բայց սա չի նշանակում, որ վերջին ամիսներին փորձեր չեն եղել փոխելու հասարակական-քաղաքական կարծիքը Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական ճգնաժամի հարցով:

«Lenta.ru»-ն նշում է, թե պետք չէ մոռանալ, որ ինչպես Ղրիմը, այնպես էլ Ադրբեջանը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ մասին, որտեղ Անկարան նույնպես դժգոհ է Ռուսաստանի գործողություններից, ինչը ընկալվում է որպես միակողմանի աջակցություն Երևանին) Թուրքիայի համար ոչ միայն արտաքին քաղաքականության սուբյեկտներ են: Դա ներքին քաղաքականության գործոն է, քանի որ շատ թուրք ընտրողներ, քիչ թե շատ, կապված են տվյալ շրջանների հետ ծագումով, ազգակցական կապերով, բիզնեսով կամ տարբեր հումանիտար ծրագրերով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}