Քաղաքական 15:04 04/05/2015

ԼՂՀ ԱԺ ընտրություններ. մեկնաբանում են քաղաքագետները

«Ընտրություններից տպավորությունները դրական են: Միայն այն, որ Արցախում արդեն 6-րդ անգամ տեղի են ունենում ԱԺ ընտրություններ, ինքին շատ կարևոր իրողություն է, մանավանդ այն պարագայում, երբ համեմատություն է անցկացվում հարևան Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ: Ներքաղաքական տեսանկյունից, կարծում եմ, ամենաճիշտ գնահատականը տվել է այսպես կոչված կառուցողական ընդդիմության` «Շարժում-88» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը, ով նշել է, որ այս ընտրությունները աննախադեպ են, և նախորդ ընտրությունների համեմատ կատարվել է մեկ քայլ առաջ: Արցախի այլ ընդդիմադիր և անկախ գործիչները նույնպես փաստել են այդ հանգամանքը»,- մեկնաբանելուվ նախօրեին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները`panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացների վրա ընտրությունների հնարավոր ազդեցությանը, ապա քաղաքագետի, համոզմամբ Արցախում ներքաղաքական պատկերը լուրջ փոփոխություններ չի կրի:

«Որքանով, որ ես տեղյակ եմ, նախնական տվյալների համաձայն իր դիրքերը բավական բարելավել է «Դաշնակցությունը»` ստանալով 7 մանդատ: Նույնքան տեղ Արցախի օրենսդիր մարմնում ստացել է նաև ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի` Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը: Ինչպես և սպասվում էր ընտրություններում առաջատարը «Ազատ հայրենիք» կուսակցությունն է, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Երկու տեղ ստացել է «Շարժում-88» կուսակցությունը: Այս պահին դեռևս հստակ չէ, թե արդյո՞ք խորհրդարան անցնում է ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որը ղեկավարում է Հայկ Խանումյանը: Այս արդյունքներով, կարուծում եմ, ԼՂՀ-ում կպահպանվի կոալիցիոն կառավարման ֆորմատը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Մեր զրուցակիցը առանձահատուկ կարևորեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը, որում համանախագահները փաստացի ընդունում են արցախահայության` ընտրությունների միջոցով իր գործադիր և օրենսդիր կառույցները ձևավորելու իրավունքը:

«Համանախագահները փաստացի ընդունում են ընտրությունների միջոցով իր իշխանական կառույցները ձևավորելու արցախահայության իրավունքը: Բացի դրանից պետք չէ մոռանալ, որ Մինսկի խմբի մանդատը ներառում է նաև ԼՂՀ իշխանություների հետ համագործակցությունը: Մյուս կողմից` հասկանալի է, թե ինչու, օրինակ` Մինսկի խումբը, ԵՄ-ն կամ այլ երրորդ երկրներ մշտապես շեշտում են, որ այս ընտրությունները պետք է որևէ ազդեցություն չունենան բանակցությունների արդյունքի վրա: Փաստացի ստացվում է որ այս գործընթացի արդյունքում հայկական կողմը միակողմանի առավելություն է ստանում: Կարծում եմ, այս ամենը օբյեկտիվ պատմական զարգացման բաղկացուցիչ մասն է և գործնականում անխուսափելի է: Անկախ ընտրությունները ճանաչելու կամ չճանաչելու ցանկությունից, յուրաքանչյուր ընտրություն քաղաքական և իրավական տեսանկյունից ամրացնում է ԼՂՀ դիրքերը, ինչը ուշ թե շուտ իր ազդեցությունը կունենա բանակցային գործընթացի վրա: Ելնելով այն հանգամանքից, որ այդ առավելությունը միակողմանի է, միջազգային հանրությունը այդքան էլ «ուրախ» չէ այս իրողությամբ: Իրական պատկերը սակայն բոլորովին այլ է: Վերջիվերջո 20 տարի չէին ճանաչում նաև ընտրություններ անցկացնելու Արցախի իրավունքը: Այժմ արդեն դա ճանաչում են և, կարծում եմ, որ կգա այն ժամանակը, երբ կճանաչվեն նաև ընտրությունների իրավական և քաղաքական ձևաչափերը»,- նշեց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի խոսքերով, վերջին երկու տասնամյակների ընթացքում Արցախում քաղաքական լավ մշակույթ է ձևավորվել, ինչը հնարավորություն է տալիս քաղաքական առումով հսկայական նշանակություն ունեցող գործընթացները բավականին սահուն անցկացնել:

«Կարևոր է, որ ընտրությունների որակական բարձր մակարդակի մասին դրական գնահատականներ հնչեցնում են նաև միջազգային դիտորդները. անհնար է չտեսնել առաջընթացը, ինչը ընտրությունից ընտրություն առավել ընդգծված է դառնում»,- նշեց Տ. Աբրահամյանը:

Հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում նշել են, որ «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում», քաղաքագետը նշեց. «Բանակցային գործընթացի այս փուլում դժվար էր համանախագահներից այլ սահմանում ակնկալել, սակայն դրա հետ մեկտեղ համանախագահները շեշտել են, որ «ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում», ինչն չափազանց կարևոր է»:

«Ձեռք բերվածով չպետք է բավարարվել, պետք է անընդհատ կատարելագործել, առավել ճկուն դարձնել ընտրական մեխանիզմները, իսկ կազմակերպչական հարցերում պահպանել բարձր մակարդակը:

Ցանկանում եմ շեշտել, որ որակական առումով բարձր չափանիշների ընտրությունների կազմակերպումը նախևառաջ անհրաժեշտ է արցախցուն, քանի որ միայն սեփական քվեով ու իր ձևավորած իշխանությունների միջոցով կարելի է հասնել այն տեսլականին, որը յուրաքանչյուր հայի մեծագույն ցանկությունն է»,- հավելեց Տ. Աբրահամյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}