Տարածաշրջան 20:00 05/05/2015

WSJ. Մորգենթաուն Ցեղասպանության ժամանակ հայերի համար ավելի շատ բան արեց, քան այսօրվա դիվանագետները

Առաջատար The Wall Street Journal պարբերականը հրապարակել է  մեդիաոլորտի հայտնի մասնագետ Գորդոն Կրովիցի հոդվածը` նվիրված Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի գործունեությանը` փորձելով ցույց տալ, որ այն ժամանակ միայն հեռախոս և գրիչ ունեցող դիվանագետը Ցեղասպանության մասին բարձրաձայնելու և դրա դեմ պայքարելու հարցում ավելի շատ գործ է կատարել, քան արվում է այսօրվա դիվանագետների կողմից:

«Թուրքիայում իրականացրած հայերի կոտորածների հարցը կրկին բոլորի ուշադրության կենտրոնում է, որքանով մոտենում է Ցեղասպանության հարյուրամյակը, իսկ Թուրքիան էլ ամեն ինչ անում է իրեն արդարացնելու համար: Դա, սակայն, անհնար է շնորհիվ ամերիկյան դիվանագետի, որը նախքան սոցիալական մեդիան և առցանց տեսագրության հնարավորությունը կոչ էր անում իր հայրենակից ամերիկացիներին ուշադրություն դարձնել այս վայրագություններին»,- գրում է հոդվածագիրը:

Կրովիցը նկատում է, որ Մորգենթաուն առաջիններից մեկն էր, ով ականատես էր եղել Ստամբուլում հարյուրավոր հայերի նպատակային ձերբակալություններին և սպանություններին:

Հոդվածագրի դիտարկմամբ` Մորգենթաուի դիվանագիտական խողովակներով փոխանցած հաղորդագրությունները և անկեղծ քննարկումները թուրք պաշտոնյաների հետ 1918 թվականին գրված «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում են, որը մնում է տեղի ունեցած իրադարձությունների հիմնական տեղեկատվական աղբյուրը:

«Հայերի տեղահանումներն իրենց տներից «կոտորածի նոր մեթոդ էին ներկայացնում… ազգի ոչնչացման արշավ: Երբ թուրք իշխանությունը հրամայել էր այս տեղահանումները, գիտակցում էր, որ երաշխավորում են մի ամբողջ ազգի ոչնչացումը. նրանք դա շատ լավ էին հասկանում, ինձ հետ զրույցներում նույնիսկ չէին փորձում թաքցնել այդ փաստը»,- ամերիկացի դիվանագետի հուշերից է մեջբերում Կրովիցը:

Վերջինս նկատում է, որ Կապի միակ ժամանակակից միջոցը, որ կիրառում էր Մորգենթաուն, հեռախոսն էր, որից այդ ժամանակ Ստամբուլում շատ քիչ կար: Նա փորձում էր համոզել թուրք իշխանությանը դադարեցնելու վայրագությունները, իսկ թուրքերն էլ զայրանում էին դեսպանի գործողություններից:

««Ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան հարցրել էր նրան. «Ինչո՞ւ ես այդպես հետաքրքրված հայերով: Դու հրեա ես, այս մարդիկ՝ քրիստոնյա… Ինչո՞ւ թույլ չես տալիս անել այս քրիստոնյաների հետ այն, ինչ կգոհացներ մեզ»: Մորգենթաուն պատասխանել էր. «Ես այստեղ որպես հրեա չեմ, այլ որպես ԱՄՆ դեսպան: Իմ երկրում ապրում է 97 միլիոն քրիստոնյա, հրեաների թիվը 3 միլիոնից էլ պակաս է: Այնպես որ, իմ դեսպանական արտոնությամբ՝ ես 97%-ով քրիստոնյա եմ: Բացի այդ՝ ես չեմ դիմում ձեզ ինչ-որ ազգի կամ կրոնի անունից, ես դիմում եմ որպես մարդ արարած: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը:

Նրանք միշտ կզայրանան Թուրքիայում քրիստոնյաների այս մեծածավալ ոչնչացումից»»,- Մորգենթաուի գրքից մեջբերում է անում հոդվածագիրը:

Կրովիցը անդրադառնում է նաև Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին օգնություն ցուցաբերելու Մորգենթաուի գործադրած ջանքերին և սկսած նախաձեռնություններին: Այս համատեքստում հոդվածագիրը նկատում է.  «Մեզ դուր է գալիս մտածել, թե հաղորդակցման արդի միջոցները մեզ ավելի տեղեկացված և ավելի ներգրավված են դարձնում ամեն ինչին, քան մեզ նախորդող սերունդներին, իսկ այսօրվա ջարդերն ամեն կերպ փաստագրվում են: Այն տեսագրությունը, որում փետրվարին ԻՊ-ը Լիբիայում գլխատում է 21 եգիպտացի քրիստոնյաների, երևակայությանն այլևս ոչինչ չի թողնում: Թուրքական վայրագություններից հետո շատ հայեր բնակություն էին հաստատել Սիրիայում, որտեղ նրանց ժառանգները քաղաքացիական պատերազմում սպանված 200.000 մարդկանց թվում էին: Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաները ԻՊ-ի, ալ Քաիդայի, ալ Շաբիբի, Բոկո Հարամի և այլ իսլամական խմբավորումների էթնիկ զտումների թիրախում են: 1939 թվականին Լեհաստան ներխուժել պատրաստվող իր հրամանատարներին Հիտլերը վստահեցնում էր, որ նրանց ոչինչ չի սպառնա. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»: Այժմ այդ կոտորածները կանգնեցնելու ճնշումն ավելի քիչ է, քան դար առաջ: Դա այն դեպքում, երբ ամերիկացի դիվանագետն ուներ ընդամենը գրիչ և հեռախոս»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}