ՄԱԿ. Եմենում հակամարտության թեժացումից ի վեր զոհվել է մոտ 646 խաղաղ բնակիչ
ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եմենում մարտի վերջից սկսված հակամարտությունից ի վեր մահացել է 646 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մարտի 26-ից մինչև մայիսի 3-ը Եմենում հակամարտության թեժացման պատճառով զոհվել է 646, վիրավորվել 1364 խաղաղ բնակիչ»,-ասել է ՄԱԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մարտին Եմենում հուսի-ապստամբները գրավեցին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպեցին գործող նախագահին փախչել երկրից, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան նրանց դեմ օդային հարձակումները սկսեց: