Աշխարհում 20:18 06/05/2015

Թեսա Հոֆմանը` Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի մասին

Գերմանիայի Բունդեսթագում քննարկվող հայոց ցեղասպանությաան ճանաչման բանաձևի, ինչպես նաև ավելի վաղ Հռոմի պապի արված հայտարարության և Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ Panorama.am-ը զրուցել է հայտնի գերմանացի հայագետ Թեսա Հոֆմանի հետ:


- Պրոֆեսոր Հոֆման, Ձեր կարծիքով ո՞րն էր Ֆրանցիսկոս պապի` ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձի հիմնական կարևորությունը, որում նա օգտագործեց «ցեղասպանություն» եզրը:
-Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ուղերձը իսկապես ուժեղ և կարևոր ազդանշան էր եվրոպական և ամերիկյան պետական գործիչների համար, մասնավորապես նրանց համար, ովքեր մտադիր էին հետևել նրա օրինակին: Ֆրանցիսկոսը 1.214.000.000 հավատացյալներ ունեցող ընդհանրական եկեղեցու առաջնորդն է: Ինձ անձամբ դուր եկավ, որ Պապն իր խոսքում հիշատակեց Օսմանյան կայսրությունից տուժած այլ ժողովուրդներին նույնպես` մասնավորապես հույն ուղղափառներին և արամերեն խոսող տարբեր քրիստոնյա խմբերի:

Ամերիկացի ցեղասպանագետ Նորման Նայմարկը ճիշտ է նկատել իր հարցազրույցում, որ Պապի միակ թերացումն այն էր, որ իր խոսքում նա հայերի ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մինչդեռ որպես գերմանացի ես լավ գիտեմ, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է գերմանացի գաղութարարների կողմից հերերո և նամա տեղաբնիկ ցեղերի դեմ Նամիբիայում (1904-1908): Հետաքրքիր է, որ հերերո և նամա ցեղերի վերապրածները, ինչպես և հայերը, մինչ այժմ սպասում են, որ Գերմանիայի օրենսդիրը պաշտոնապես ճանաչի իրենց ցեղասպանությունները: Միգուցե երկու դեպքերում էլ Գերմանիային ուղղված ֆինանսական և նյութական փոխհատուցան պահանջները դե՞ր են խաղում:

Նամիբիայի պարագայում խոսքը գնում է գերմանացի նորաբնակների կողմից առգրավված հողատարածքների մասին, որոնք դեռ պատկանում են նրանց հետնորդներին: Հայերի դեպքում գործ ունենք հիմնականում գերմանական բանկերում արտաքսված հայերին պատկանող ավանդների փոխհատուցման հետ:

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք Եվրոպական խորհրդարանի` 2015թ.-ի ապրիլի 15-ին ընդունած բանաձևը, որը հորդորում է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ձեր կարծիքով ինչպե՞ ս այն կարող է խթանել ցեղասպանության ավելի լայն միջազգային ճանաչումը:
-Սա հինգերորդ անգամն է, որ Եվրախորհրդարանն ընդունում է պարտադիր ուժ չունեցող այսպիսի բանաձև, որը կրկնում է նախկինում Թուրքիային ուղղված պահանջները: Նմանօրինակ առաջին բանաձևի մեջ (ընդունված 1987թ.-ին) Եվրախորհրդարանն արդեն իսկ կոչ էր անում Թուրքիային ճանաչել հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը` սահմանով այն որպես նախապայման Թուրքիայի` ԵՄ անդամակցման համար: Սակայն ավելի մեծ ազդեցություն ունեցող Եվրոպական հանձնաժողովը երբեք չի կիսել այս տեսակետը: Այս ամենը կարծես թե հանդիսանում է ավելի ընդհանուր խնդրի մի մաս – օրենսդիր մարմնի կողմից 1948թ.-ից առաջ տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը հակազդեցության է հանդիպում կամ արգելափակվում է (ինչպես Գերմանիայի պարագայում) ավելի մեծ իշխանություն ունեցող գործադիր մարմնի կողմից:

- Իսկ Թուրքիայի արձագա՞նքը թե՛ Հռոմի պապի ուղերձին և թե՛ Եվրախորհրդարանի որոշմանը:
-Եթե նայենք հոգեբանական տեսանկյունից, երկու դեպքում էլ պաշտոնական Թուրքիան չափից ավելի ուժեղ արձագանք տվեց: Նախագահ Էրդողանը մեղադրեց Եվրախորհրդարանի անդամներին «կրոնական և մշակութային ֆանատիկության» մեջ: Նա նաև բողոքեց Ֆրանցիսկոս պապի ուղերձի դեմ` անվանելով այն «անմտություն» և զգուշացնելով աշխարհի ամենամեծ եկեղեցու առաջնորդին, որ նա այլևս «չկրկնի իր սխալը»: Սակայն Էրդողանի կատարելապես ոչ դիվանագիտական և վիրավորական պահվածքը հավանաբար պայմանավորված է այն համոզմունքով, որ այսպիսի ագրեսիվությունը տպավորություն է գործում:

-Որո՞նք են Ձեր դիտարկումները Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումների վերաբերյալ:
-Բունդեսթագը դեռ պաշտոնական որոշում չի կայացրել, թեև մեր օրենսդիրը պաշտոնապես ստանում է խնդրագրեր և ցեղասպանությունը ճանաչելու պահանջներ 2000թ.-ից սկսած, երբ Գերմանիայում թուրք և քուրդ համայնքների ներկայացուցիչները, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը և մարդու իրավունքներով զբաղվող գերմանական ՀԿ-ները միասին ներկայացրեցին մի մեծ խնդրագիր` ստորագրված Գերմանիայի մոտ 14,000 քաղաքացիների կողմից:

2005թ.-ին Բունդեսթագն ընդունեց ոչ օրենսդրական մի որոշում, որը սակայն գործադիր մարմնի` մասնավորապես Արտաքին գործերի նախարարության կողմից ճնշման հետևանքով սահմանափակեց ցեղասպանությունը «արտաքսում» և «կոտորածներ» բառերով և խուսափեց այս հանցագործությունների վերաբերյալ իր իրավական որոշումը հայտնելուց: Գերմանիայի կառավարության և Բունդեսթագի հասցեին հնչող շարունակական քննադատության արդյունքում ևս մեկ փորձ արվեց 2015թ.-ին ընդունելու մի բանաձև, որը «արտաքսում»-ը և «կոտորածներ»-ը կանվաներ ցեղասպանություն (կիրառելով այդ բառի գերմանական տարբերակը):

2005թ.-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը և Կանցլերի գրասենյակը միջամտեցին և թույլ չտվեցին «ցեղասպանություն» բառի օգտագործումը: Միայն լրատվամիջոցների ու հասարակության կողմից Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման հանդեպ դրսևորած բառառիկ հետաքրքրության, ինչպես նաև Պապի ուղերձի, Եվրախորհրդարանի բանաձևի, Գերմանիայում մարդու իրավունքների ՀԿ-ների, գիտնականների և բազմաթիվ այլ ասոցիացիաների, (ինչպիսին է Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդը) դիմումների ազդեցության տակ էր, որ կենտրոնական կառավարությունը զիջեց իր դիրքերը, և «ցեղասպանություն» տերմինը նորից վերականգնվեց իշխանական կոալիցիայի կողմից ներկայացրած բանաձևի նախնական տարբերակում, թեև այն քողարկված է տեքստի երրորդ պարբերության մեջ. բանաձևի վերնագիրը սակայն դեռ կրկնում է «արտաքսման» և «կոտորածներ»-ի նախկին տերմինաբանությունը:

Միևնույն ժամանակ Բունդդեսթագի երկու փոքր ընդդիմադիր խմբերն առաջադրել էին իրենց ավելի կատարելագործված տարբերակները, սակայն արդեն շատ ուշ էր հանդես գալու համար մի միասնական բանաձևով, որին կհամաձայնեին Բունդեսթագի բոլոր ֆրակցիաները: Հարցի քննարկումը ապրիլի 24-ին տևեց միայն 70 րոպե, որի ընթացքում բոլոր բանախոսներն արտահայտեցին իրենց կարծիքն առ այն, որ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Սակայն այդ ելույթները չեն հանդիսանում պաշտոնական ճանաչում խորհրդարանի կողմից:

Երեք մրցակից բանաձևերի տարբերակները պետք է քննարկվեն Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մայիսի 6-ին: Բայց մեծ մտավախություն կա, որ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցի հնչեղությունը կարող է նվազել, երբ խորհրդարանական արձակուրդի ընթացքում ապրիլի 24-ի ելույթների տպավորությունը մարի:

Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ այս կանխատեսումը չի իրականանա և մեր երկրի քաղաքացիները կբարձրացնեն իրենց ձայները` մեր պատգամավորներին իրազեկ և զգոն պահելու համար:

- Ձեր կարծիքով ինչու՞ է կարևոր, որ Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան ոչ միայն հանցագործ ու շովինիստ Օսմանյան ռեժիմի` Երիտթուրքերի հետ համագործակցող Միասնության և Առաջընթացի Միության դաշնակիցն էր, այլ նաև օգուտներ է քաղել հայ ստրուկների աշխատուժից Բաղդադի երկաթուղու կառուցման ժամանակ: Բարձրաստիճան գերմանացի պաշտոնյաները պահանջել կամ հրահանգել են տեղահանումները Օսմանյան կայսրության արևելյան մարզերում: Հատկանշական է, որ մեկ դարի ընթացքում ոչ մի գերմանական ակադեմիական հետազոտություն չի իրականացվել կամ հրապարակվել այն մասին, թե Գերմանիան պատասխանատվության կոնկրետ ինչ բաժին է ունեցել Հայոց ցեղասպանության մեջ: Այն ամենն, ինչ արվել է այս բնագավառում, գրվել և հրատարակվել է հետաքննող լրագրողների կողմից:

Ոչ միայն Թուրքիան պետք է առերեսի առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածի իր հանցագործ անցյալը, այլ Գերմանիան նույնպես պետք է հաշվի նստի Օսմանյան կայսրության հանցագործություններում իր հանցակցության հետ: Կարծում եմ, որ Գերմանիայի օրենսդիր մարմինը լավ գիտի, որ մենք` գերմանացիներս բարոյական իրավունք չունենք պահանջել, որպեսզի Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, երբ մենք ինքներս պատրաստ չենք առերեսել մեր սեփական դերը և վերաբերմունքը օսմանյան հայերի դեմ իրականացված ցեղասպանության մեջ:

Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը

Հարակից հրապարակումներ`
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` Հայոց ցեղասպանության բանաձևի մասին
Ֆաբիո Կաստալդո. Եվրախորհրդարանի բանաձևը պետք է խթանի ցեղասպանության ճանաչումն ու ժխտողականության պատժումը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}