Արթուր Հարությունյան 2-րդը ինքնաբացարկ չի ներկայացրել. ԿԸՀ
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված քաղաքացի Արթուր Գեղամի Հարությունյանը կամ նրա անունից լիազորված որևէ անձ թեկնածուի գրանցումից հետո մինչ այս պահը չեն այցելել թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և չեն ներկայացրել ինքնաբացարկի դիմում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արձագանքելով շրջանառվող տեղեկություններին, թե Արթուր Գեղամի Հարությունյան 2-րդը ինքնաբացարկ է ներկայացրել:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են միևնույն անուն-ազգանուն-հայրանունով երկու Արթուր Գեղամի Հարությունյան: Առաջին առաջադրվածը գործարար, «Քինգ դելյուքս» ընկերության տնօրեն Պալաչ մականունով Արթուր Հարությունյանն է: