Քաղաքական 17:55 22/05/2015

«Սա չի՞ նշանակում, որ Արևելյան Գործընկերության ժամանակներն արդեն անցել են». լրագրողի հարցը Տուսկին

Այսօր ավարտվեց Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող գագաթաժողովը, որը նվիրված էր Արևելյան Գործընկերության ծրագրի անդամ երկրների և Եվրամիության միջև հետագա համագործակցության ձևաչափերի հաստատմանը: Գագաթաժողովի արդյունքում ընդունվել է հռչակագիր, որը բազմաթիվ քննարկումներից հետո ստորագրել են գագաթաժողովին մասնակցող բոլոր կողմերը:

Հիշեցնենք, որ «Риа.ru»-ի  հաղորդմամբ` այսօր`ավելի վաղ, Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը:

«Ես վերջնական տեղեկություններ չունեմ, սակայն ամբողջ առավոտ և նաև ներկա պահին դեռևս խորհրդակցություններ են ընթանում: Հենց Ադրբեջանն է հրաժարվում ստորագրել փաստաթուղթը»,-հայտարարել էր Շուլցը` լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ամեն դեպքում օրվա երկրորդ կեսին գագաթաժողովի մասնակիցները համաձայնության են եկել հռչակագրի ձևակերպումների շուրջ, և այն ստացել է բոլոր կողմերի ստորագրությունը:

Գագաթաժողովի փակման արարողության ժամանակ`մամլո ասուլիսի  ընթացքում, ամփոփիչ խոսքով են հանդես եկել հյուրընկալած երկրի`Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույումանը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ «The Wall Street Journal» պարբերականի լրագրողը անդրադարձել է Ադրբեջանի դիրքորոշմանը, նշելով, որ վերջինս հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, և ԵՄ-ի ներկայացուցիչները ստիպված են եղել հեռախոսազրույց ունենալ Իլհամ Ալիևի հետ, որից հետո միայն Բաքվի իշխանությունները համաձայնել են միանալ հռչակագրին:

Լրագրողի հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ Արևելյան Գործընկերության ժամանակներն արդեն անցել են, Դոնալդ Տուսկը պատասխանել է.  «Ադրբեջանի և Բելառուսի հետ մենք ունենք համագործակցության տարբերակված ձևեր: Բանակցություններում Ադրբեջանի հետ խնդիր առաջացավ, որովհետև անհատական մոտեցումը հիմնական քննարկման առարկան էր: Մեզ անհրաժեշտ են փոխհամագործակցության նոր գործիքներ: Ալիևի հետ մեր խոսակցության հիմնական թեման առնչվում էր հենց այդ նոր մոտեցումներին, մենք քննարկել ենք ոչ թե հռչակագիրը, այլ նոր գործիքակազմի որդեգրման անհրաժեշտությունը: Ադրբեջանը տրամադրված է շարունակել համագործակցությունը Արևելյան գործընկերության հետ: Նրանից միայն պահանջվում է լավ հարաբերություններ պահպանել Եվրոպայի հետ: Ինչ վերաբերում է հռչակագրի շուրջ էմոցիաներին, ապա դա պայմանավորված է իրադրության պարզ չլինելով: Վիլնյուսի գագաթնաժողովից հետո շատ բան է փոխվել, բայց մեր մոտեցումները նույնն են մնացել: Ամենագլխավորը վերջնարդյունքն է, այլ ոչ թե ընթացքը»:

Տուսկը անդրադարձել է նաև Հայաստանի հետ համագործակցության ձևաչափին` նշելով, որ ԵՄ-ն շարունակում է ծայրաստիճան կարևորել Հայաստանի հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

«Մենք հերթական անգամ մեր աջակցությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք ձգտում են անհատական հարաբերությունների ԵՄ-ի հետ: Դա վերաբերվում է նաև ՀՀ-ին, որը նույնպես ԵՄ-ի հետ հարաբերությունների յուրահատուկ ձևաչափ ունի: Մենք, իհարկե, շարունակում ենք աշխատել Հայաստանի հետ: Ներկա իրավիճակը չի բացառում, այլ հակառակը՝ զարգացնում է մեր երկկողմ հարաբերությունները: Մենք շարունակում ենք վերաբերվել մեր գործընկերության պահպանմանը որպես ծայրահեղ կարևոր նպատակի»,- հավելել է Տուսկը:

Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ԵՄ Հայաստան հարաբերությունների մասով   նշվում է, որ գագաթաժողովի մասնակիցները ողջունում են 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքներով հաստատված այն մոտեցումը, որ պետք է գործընկեր երկրների հետ զարգացնել տարբերակված մոտեցումներ:

«Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի և ԵՄ-ի միջև ձեռք բերված ընդհանուր ըմբռնումը` ուղղված Հայաստանի և ԵՄ-ի միջև ապագա համաձայնագրին, որը կոչված է նպաստելու շահագրգիռ ոլորտներում երկուստեք համակողմանի համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը»,- նշված է հռչակագրում:

Գագաթնաժողովի մասնակիցները նաև ողջունել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիա) համաձայնագրով Հայաստանի մինչ օրս իրականացրած բարեփոխումները` հույս հայտնելով, որ արդեն առաջիկայում կմեկնարկեն առանց վիզային ռեժիմի հաստատման շուրջ բանակցությունները: 

Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության մասով հռչակագրում նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները նաև հույս են հայտնում, որ ի թիվս այլ կրթական ծրագրերի, Հայաստանը ավարտին կհասցնի «Հորիզոն 2020» հետազոտական և նորարարական թեմաներին վերաբերվող ծրագրի միանալու գործընթացը: Հռչակագրում գագաթնաժողովի մասնակիցները նաև հույս են հայտնել, որ Հայաստանը ապագայում կմասնակցի նաև փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացմանն ուղղված ԵՄ ծրագրին: Հռչակագրով նախատեսվում է նաև առաջին իսկ հնարավորոթյան դեպքում մեկնարկել ՀՀ-ԵՄ Ավիացիոն համաձայնագրի կնքման շուրջ աշխատանքները:


Նախորդող հրապարակումներ՝
Ռիգայի գագաթաժողովի հռչակագրով գագաթաժողովի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին
Ռիգայի հռչակագիր. «Ողջունում ենք ԵՄ և Հայաստանի միջև ձեռք բերված լիարժեք փոխըմբռնումը»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}