Արտաշատում առայժմ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու
Հունիսի 7-ին Արտաշատում կայանալիք քաղաքապետի ընտրություններում այս պահի դրությամբ առաջադրված է երկու թեկնածու` Արգամ Աբրահամյանը և Հովհաննես Ղազարյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը:
Նշենք, որ երեկ տարածված տեղեկությունների համաձայն, Հովհաննես Ղազարյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել` ընտրապայքարը թողնելով Արգամ Աբրահամյանին: Վերջինը, նկատենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, նրան առաջադրել և ընտրություններում պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը:
Այս ընտրություններում ինքնաբացարկի ժամկետն ավարտվում է մայիսի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ