Զբոսաշրջիկը Ինդոնեզիայում սելֆի անելիս մահացել է
Ինդոնեզիայում Սինգապուրի քաղաքացի 21-ամյա Մոհամեդ Ասլամը բին Շահնուլը մահացել է, երբ ժայռի վրա փորձել է սելֆի անել:
Դեպքը տեղի է ունեցել Նուսա-Լեմբոգան կղզում, որը մի փոքր հեռու է գտնվում Բալի կղզուց: Նկարելու ժամանակ ջրի ալիքը հարվածել է երիտասարդին, և նա հավասարակշռությունը չկարողանալով պահել, ընկել է օվկիանոսի մեջ:
«Նա չի կարողացել պահել հավասարակշռությունը երբ քարին կանգնած ալիքը հարվածել է նրան և նա ընկել է ջրի մեջ: Նախնական տվյալներով, նա չի կարողացել լողալ», -հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Գեդե Արիանտան, փոխանցում է «РИА Новости»-ն: