Աշխարհում 15:57 25/05/2015

Պալմիրայի պատմա-մշակութային հուշարձանների ճակատագրի շուրջ

2015 թ. մայիսի կեսերից Սիրիայի կենտրոնում տեղակայված Թադմուր քաղաքը, որտեղ են գտնվում անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկի՝ Պալմիրայի մնացորդները, դարձավ Իսլամական պետության զինյալների հարձակման թիրախ:

Միջազգային հանրությունն ուշի-ուշով հետևում էր այստեղ ծավալվող ռազմական գործողությունների սցենարին: Սիրիական կառավարական ուժերը բնակավայրի մոտ կենտրոնացրել էին զգալի զինուժ՝ փորձելով դիմակայել մի քանի ուղղություններից իրենց վրա հարձակվող իսլամականներին, սակայն, մայիսի 20-ին Թադմուրն ամբողջությամբ նվաճվեց իսլամականների կողմից:
Պալմիրայի տեղում այժմ հին հռոմեկական ճարտարապետության լավագույն նմուշների և հնագույն շինությունների մնացորդներ են, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են համաշխարհային ժառանգության հուշարձաններ: Դրանց մեջ են մտնում հնագույն քաղաքի գլխավոր ճանապարհի երկայնքով վեր խոյացող սյուներն և մոնումենտալ կամարները: Առավել նշանակալի շինություններից են՝ տեղի բարձրագույն աստվածության՝ Բելի ու Բալշամինի տաճարները, թատրոնը, քարավանատունը և այլն:

Միամտություն կլինի կարծել, որ Թադմուրն իսլամականներին հետաքրքրում էր զուտ Պալմիրայի հուշարձանների համար: Կան այլ պատճառներ, որոնք դրդեցին իսլամականներին Թադմուրում ռազմական ակտիվության: Այստեղ էին գտնվում սիրիական կառավարության տխրահռչակ բանտերից մեկը՝ Թադմուրի բանտն ու ռազմաբազան: Տեղի բնակչության կողմից դրանք ասոցացվում էին Ասադների «բռնապետական» վարչակարգի հետ: Իսլամականների առաջին քայլը վերոհիշյալ բանտն ու ռազմաբազան գրավելն էր, ինչն էլ իրենք իրականացրեցին:

Բացի այդ, Թադմուրը գտնվում էր ռազմավարական կարևոր դիրքում, Սիրիայի կենտրոնում, որտեղից բացվում է սիրիական առանցքային արևմտյան մարզկենտրոններ տանող ճանապարհները:

Հայտնի է, որ Իսլամական պետության զինյալները ոչնչացրել ու ոչնչացնում են իրենց կողմից վերահսկվող տարածքներում գտնվող պատմա-մշակութային հուշարձաններ: Նման դեպքերի մենք առերեսվել ենք Իրաքում և Սիրիայում: Սակայն պետք է նշել, որ Իսլամական պետության զինյալների կողմից հիմնականում ոչնչացվում են այն հուշարձանները, որոնք ժամանակին ծառայել են որպես հնագույն աստվածությունների երկրպագման վայրեր, սրբատեղիներ, դամբարաններ, գերեզմանատներ: Այսինքն, թիրախավորվում են այն վայրերը, որոնք երկրպագությունների համար են նախատեսված, և, ըստ Իսլամական պետության աստվածաբան-կրոնագետների՝ «կասկածի տակ են դնում միաստվածության գաղափարը»: Կան մի շարք հնագույն հուշարձաններ, որոնք երկրպագման վայրեր չեն եղել ու անվնաս են մնացել իսլամականների կողմից վերահսկվող սիրիական և իրաքյան տարածքներում:

Սակայն, վերոշարադրյալն ամենևին չի նշանակում, որ իսլամականների կողմից անվնաս մնացած հնագույն հուշարձանները չեն ոչնչացվի: Վերջինների ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության վերաբերմունքն ու մտավախությունները պետք է բխեն ստեղծված իրականությունից: Լրացուցիչ բարձրաձայնել արդեն իսկ իսլամականների վերահսկողության տակ անցած հուշարձաններին սպառնացող վտանգի մասին, կնշանակի բարձրացնել դրանք ոչնչացնելու հավանականությունն ու լրացուցիչ վտանգել դրանք: Մինչդեռ, Իսլամական պետությունը ցույց է տվել, որ կարողանում է իր բռնարարքներին հնչեղություն ապահովել, նույնիսկ այդ դեպքում, երբ որևէ գործողություն իսլամականների համար երկրորդային բնույթ է ստանում:

Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}