Ազատ Արշակյանի կարծիքով, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքում համերաշխություն չկա
Չեմ կարծում, որ Սյունիքի մարզպետն անփոխարինելի է: Ինչի՞ չի փոխարինվում, գուցե անմե՞ղ է: Այսօր խոսելով Սյունիքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ու հասարակության արձագանքի մասին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատ Արշակյանը:
«Ինձ մոտ տպավորության է, որ նա զավակապաշտ է: Նա ամեն ինչ անում է իր զավակների համար, բայց կա մեկ այլ արժեք, համերաշխությունը, զավակներ-ծնողներ հարաբերություններ: Եթե դու պաշտոնյայի զավակ ես, շատ հարցերում պետք է զուսպ լինես, անպաշտպան լինես, թույլ լինես, քանի որ քո ընտանիքից մեկը կարևոր պաշտոն է զբաղեցնում, այսինքն այդ ընտանիքում համերաշխություն չկա, նա քննադատության թիրախ է դարձնում հորը»,-ասաց բանախոսը:
Արշակյանի խոսքով, ՀՀԿ-ն ևս պատասխանատվություն է կրում կատարվածի համար. «Ես իրավունք չունեմ չվստահելու հասարկությունում ձևավորված մտքին, կարծիքին, գուցե կան ուռճացված բաներ: Բայց նա էլ պիտի պատվախնդրություն զգա հայրենիքի, հարազատ կուսակցության նկատմամբ»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ էին ստացել Հարություն և Մուշեղ Զաքարյանները:
Վերջինները նախաքննության շրջանակներում ճանաչվել են տուժողներ: Մուշեղ Զաքարյանի մոտ ախտորոշվել էին քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ, իսկ Հարություն Զաքարյանի մոտ՝ ախտորոշվել էր «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք»: Ըստ որոշ տեղեկությունների, Հարությունը տեսողությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ տուժող ճանաչված 2 անձանց՝ Զաքարյան եղբայրներին, պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում։
Նախորդող հրապարակումներ՝
Գորիսում ծեծկռտուքի գործով առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել
Զարուհի Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանին վախի մթնոլորտի խորհրդանիշ է համարում
Սուրիկ Խաչատրյանի որդին թաքնվել էր Օդեսայում. Ոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել
Քեզ ո՞վ ա իրավունք տվել շաբաթ օրով ինձ անհանգստացնես. Սուրիկ Խաչատրյանը` լրագրողին
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով տուժող է ճանաչվել նաև 2-րդ անձը
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները