«Ինչպես Ղարաբաղը դարձավ Ռուսաստանի մաս». Газета.ru
Ռուսական Газета.ru պարբերականը «Ինչպես Ղարաբաղը դարձավ Ռուսաստանի մաս» վերնագրով հոդվածով անդրադարձել է 210 տարի առաջ Ռուսական կայսրությանը Ղարաբաղի միացմանը:
Պարբերականը հոդվածում ներկայացրել է 19-րդ դարի սկզբին Ղարաբաղի տարածքում և դրա շուրջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները և թե ինչպես 1805թ-ի մայիսի 26-ին Լեռնային և Դաշտային Ղարաբաղները հայտնվեցին Ռուսական կայսրության կազմում:
Պարբերականը նաև ներկայացրել է Ղարաբաղի Խանության Իբրահիմ Հալիլ խանի և Ալեքսանդր I կայսեր միջև կնքված պայմանագրի մի մասը, որտեղ Ղարաբաղի խանը հավատարմության երդում է տալիս ռուսական կայսրին: