The Washington Times. Ռուսական տնտեսության դժվար օրերը դեռ առջևում են
Ռուսական տնտեսության վերականգնման մասին լուրերը վաղաժամ են: Այս մասին գրում է The Washington Times-ը:
Պարբերականը ընդգծում է, որ ռուս պաշտոնյաները և արտասահմանյան մի քանի բանկային ինստիտուտներ շտապում են հայտարարել, որ ռուսական տնտեսությունում ճգնաժամային փուլն անցել է, սակայն բազմաթիվ փորձագետներ հիմնավորումներ են բերում այն մասին, որ դժվար օրերը դեռ առջևում են:
«Չնայած նավթի գները աճման միտում ունեն, Ռուսաստանը բոլոր դժվարությունները չի թողել անցյալում»- նշել է Բրուգինյան ինստիտուտի գիտաշխատող Ստիվեն Պայֆերը:
Նրա խոսքով նավթի գները կշարունակեն որոշիչ մնալ ռուսական տնտեսության համար:
«Ռուսաստանին հարկավոր է, որ նավթի գները պահպանվեն 65-70 դոլարի սահմաններում, որպեսզի տնտեսությունը անկում չունենա, իսկ եթե գները իջնեն 50 դոլարի սահմաններին, ապա պահուստները կկանգնեն փոշիացման վտանգի տակ»,- Կանխատեսել է Պայֆերը:
Ատլանտյան խորհրդի գիտաշխատող Արիել Կոենի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը չի աշխուժանում և պատժամիջոցները իսկապես «աշխատել են»: Վերջինս շեշտել է, որ չնայած պատժամիջոցները ազդեցություն են ունեցել Ռուսատանի տնտեսության վրա, սակայն դա ոչ մի կերպ չի փոխել Մոսկվայի քաղաքականությունը ուկրաինայում, և ապա կանխատեսել, որ պանժամիջոցների շարունակման պայմաններում հնարավոր է 2016թ-ի վերջում դրանք ազդեն նաև քաղաքականության վրա: