«Forbes». Արևմուտքի հանդեպ սերը չմիավորեց ուկրաինացիներին
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ երկրում ընթացող սեփականաշնորհման գործընթացի ֆոնի վրա կազմակերպում է պետական գույքի «շտապ վաճառք»` ցանկանալով որ այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերեն ամերիկյան ընկերությունները: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ` Ուկրաինային նվիրված իր հեղինակային հոդվածում այս մասին գրում է «Forbes» ամսագրի վերլուծաբան Քեննեթ Ռափոզան:
Ավելի վաղ Ուկրաինայի կառավարության ղեկավարը հանդիպել է ԱՄՆ Սենատի ամերիկա-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար սենատոր Ռիչարդ Դուրբինի հետ` կոչ անելով ամերիկացի գործընկերներին ակտիվորեն օգտվել այն ներդրումային հնարավորություններից, որոնք ընձեռում է Ուկրանիայում, մասնավորապես, էներգետիկ ոլորտում ծավալվող սեփանաշնորհման գործընթացը:
Հոդվածագիրը նշում է, որ ներկա պահին Ուկրաինան մշտապես գտնվում է «ռազմական պատրաստության» պայմաներում: Եվրամայդանի արդյունքում երկիրը «հեռացավ» Ռուսաստանի ազդեցության գոտուց և «հայտնվեց» ԵՄ-ի և ԱՄՆ-ի «նուրբ գրկում»: Այնուհանդերձ, Արևմուտքի հանդեպ սերը ամենևին չմիավորեց ուկրաինացիներին:
Ըստ «Forbes»-ի, չնայած Ռուսաստանի փոխարեն կապիտալիստական Եվրոպայի հետ համագործակցելու վերաբերյալ` Արևմուտքից հնչող կոչերի, դեռևս հայտնի չէ, թե որքանով է ներդրողների համար գրավիչ պետական կարգավորիչների լուրջ ազդեցության տակ գտնվող ուկրաինական տնտեսությունը:
Դրա հետ մեկտեղ, ըստ հեղինակի, իշխանության հանդեպ հանրության վստահության գործակիցը չափազանց ցածր է:
«Յացենյուկը կարծում է, որ պետական ակտիվների` գրոշներով վաճառքը բողոքի նոր ալիքի բարձրացման պատճառ չի դառնա, սակայն ակնհայտ է, որ Ուկրաինան անտարբեր չէ այն հարցում, որ իրենց վերահսկեն օտարազգի անձինք` ռուսերեն չխոսելու պայմանով»,- գրում է Քեննեթ Ռափոզան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին