ՄԱԿ. Աշխարհի երկրների մոտ կեսը «ջիհադիստներ» է մատակարարում «Իսլամական Պետությանը»
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ շուրջ 25 հազար իսլամիստ ահաբեկիչներ, որոնք հավքաքագրվել են 100 տարբեր երկրներից, ներգրավված են այսպես կոչված «հանուն ջիհադի» մղվող պատերազմներում: Զեկույցը իսլամիստ գրոհայիններին համարել է անհետաձգելի և երկարաժամկետ սպառնալիք աշխարհի համար: Այս մասին հաղորդում է բրիտանական «The Guardian»-ը:
Համաձայն զեկույցի` աշխարհի երկրների մոտ կեսը այսօր ջիհադիստ ծայրահեղականներ է մատակարարում այնպիսի խմբավորումներին, ինչպիսիք են ալ-Քաիդան և Իսլամական Պետությունը:
Ինչպես նշվում է զեկույցում, կա վարկած, որ վերջին 9 ամիսների ընթացքում նշված թիվը կարող է աճած լինել շուրջվ 70%-ով, ինչը ջիհադիստ ծայրահեղականներին դարձնում է անհետաձգելի սպառնալիք ամբողջ աշխարհի համար:
Ընդգծելով շարունակական հակամարտություններն ու ծայրահեղականացման գործընթացը`զեկույցում առանցքային նշանակություն է տրվում հակամարտության գոտիներում և արևմտյան քաղաքներում ինտերնետին ու սոցիալական ցանցերին:
«Նրանք, ովքեր սնվում են միասին և ապրում են միասին, ընդունակ են նաև միասին ռմբակոծություններ անելու»,-նշվում է ՄԱԿ-ի զեկույցում:
Նշենք, որ այս զկույցը ՄԱԿ-ի կողմից ընդունված առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը ընդհանրական հայացք է ուղղում համաշխարհային ահաբեկչությանը Աֆղանստանում, Աֆիկայում, Իրաքում և Սիրիայում:
Որոշ դիտարկողների կարծիքով` ահաբեկիչների թվաքանակի մասին տվյալները հնացած են և այն վաղուց արդեն գեազանցում է 30 հազարի սահմանը:
«Ներհոսքի մակարդակը բարձր է, քան երբևէ: Այն հիմնականում ուղղված է Սիրիային և Իրաքին: Ակնհայտ է դառնում խնդիրը նաև Լիբիայում»,-նշվում է զեկույցում:
Ըստ հոդվածագրի` վերջին ամիսների ընթացքում Իսլամական Պետություն կոչվող խմբավորումը աննախադեպ հաջողություններ է ունեցել Սիրիայում և Իրաքում` ի հեճուկս ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների օդային հարվածների, որոնք ուղղված են ԻՊ-ի զինյալների դիրքերին: Դա նպաստում է Բարաք Օբամայի և տարածաշրջանում որոշումներ կայացնողների հանդեպ քննադատության աճին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ