Կուբայի արտգործնախարար. Սիրիացիների դիմացկունությունը կարևոր է մարդկության հետագա ճակատագրի համար
Կուբայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆերնանդո Ռոդրիգեսը հայտարարել է, որ նախագահ Բաշար ալ Ասադի գլխավորությամբ սիրիացի ժողովրդի դիմացկունությունը կարևոր նշանակություն ունի մարդկության հետագա ճակատագրի համար: Փոխանցում է «Սանա» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, լատինամերիկացի պաշտոնյան նման հայտարարություն է արել Հավանայում կայացած Արաբական սոցիալիստական «Հիլալ ալ Հիլալ» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում: Ռոդրիգեսը վերահաստատել է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարների աջակցությունը Սիրայի նախագահ Ասադի վարչակազմին` ահաբեկչության դեմ տարվող պայքարի հարցում:
«Կուբայի կառավարությունը բարձր է գնահատում Ասադի առաջնորդությունը և անսասանությունը»,- նշել է Կուբայի արտաքին գերատեսչության ղեկավարը` հավելելով, որ Կուբան միջազգային ասպարեզում Սիրիայի հետ միասին է պայքարում և որ Սիրիան անկասկած կհաղթի իր դեմ այսօր մղվող կռվում:
Իր հերթին սիրիական կողմի պատվիրակները բարձր են գնահատել լատինամերիկյան երկրների աջակցությունը` շեշտադրելով, որ Սիրիան այսօր ոչ միայն իր համար է ահաբեկչության դեմ պայքարում, այլ ողջ մարդկության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը