«Ինֆաունա» հետախուզական համակարգերը արդեն ՀՀ ՌԴ ռազմաբազայում են
Նոր բազմաֆունկցիոնալ ռադիոհետախուզության և ռադիոէլեկտրոնային ճնշման «Ինֆաունա» համալիրները արդեն տեղափոխվել են Հայաստանի Հանրապետությունում տեղայակված ՌԴ ռազմաբազա: Փոխանցում է «Ռիա-Նովոստին»:
Ինչպես հաղորդվում է, այս նոր բազմաֆունկցիոնալ համակարգերը առաջին անգամ են կիրառվելու գումարտակի բազային մարտավարական ուսումնավարժանքների ընթացքում:
Ռուսական ռազմական Հարավային օկրուգի տարածած հաղորդագրության համաձայն, համալիրները մեծ արդյունավետություն ունեն գերարագ հետախուզական գործողությունների, ինչպես նաև կարևոր նշանակության օբյեկտները ռադիոկառավարելի ականապայթուցիկ միջոցներից պաշտպանելու տեսանկյունից: