ԿԸՀ-ն Արտաշատի և Ալավերդիի քաղաքապետի թեկնածուների քարոզարշավի կանոնների խախտում չի արձանագրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ:
ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել է ս.թ. հունիսի 7-ին կայանալիք Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքներիի ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում:
Նշենք, որ Արտաշատում քաղաքապետի միակ թեկնածուն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը, ում սատարումէ ՀՀԿ-ն,: Ալավերդիում երկու թեկնածու կա՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Արթուր Աբգարյանը ևանկուսակցական Կարեն Փարեմուզյանը, ում սատարում է ՀՀԿ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ