Եգիպտոս. Գլխավոր դատախազի սպանության պատասխանատուն հայտնի է
Reuters գործակալության փոխանցմամբ, Եգիպտոսում նախօրեին կատարված գլխավոր դատախազի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Գիզայի ժողովրդական դիմադրություն» շարժումը:
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսում պայթեցրել են գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի ավտոմեքենան, ով հայտնի է «Մուսուլման եղբայրների», նախկին նախագահներ Մուհամեդ Մուրսիի և Հոսնի Մուբարաքի դեմ դատավարություններով: Դատախազը ստացված վնասվածքներից մահացել էր:
Ahram Online-ը հայտնում է, որ ռումբը պայթել է այն պահին, երբ գլխավոր դատախազի ավտոշարասյունն անցնել է Կահիրեի միջով: Բարաքաթի վրա մահափորձն իրականացվել է Հելիոպոլիսի զինվորական ակադեմիայի մոտ:
Պայթյունի հետևանքով վիրավորել է 6 մարդ: