Քեմերոն. ԻԼԻՊ-ը ահաբեկչությունների շարք է ծրագրում Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը իրական սպառնալիք է հանդիսանում Արևմուտքի համար և ահաբեկչություններ է ծրագրում Մեծ Բրիտանիայում: Այս մասին հայտում է Reuters գործակալությունը:
«ԻԼԻՊ-ի գրոհայինները, ովքեր կռվում են Սիրիայում և Իրաքում, սարսափելի ահաբեկչությունների շարք են պատրաստում Մեծ Բրիտանիայում»,-ասել է Քեմերոնը` նշելով, որ ծայրահեղականներն իրական սպառնալիք են ողջ Արևմուտքի համար:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի ծովափնյա Սուս քաղաքի հյուրանոցներից մեկում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որը խլել էր 39 մարդու կյանք, որի մեծ մասը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին