Թունիսը ահաբեկչության հետևանքով հնարավոր է մինչև 515 մլն դոլարի կորուստ ունենա
Թունիսի զբոսաշրջության նախարար Սելմա Էլումի Ռեկիկը հայտարարել է, որ երկրի զբոսաշրջության ոլորտը ահաբեկչության հետևանքով հնարավոր է մինչև 515 մլն դոլարի կորուստ ունենա: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Թունիսում ահաբեկիչների իրականացրած հարձակումը զգալի կազդի Թունիսի տնտեսության վրա»,-հայտարարել է նախարարը:
Թունիսի իշխանությունները զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար որոշել են չեղյալ անել զբոսաշրջիկների մուտքի հարկը, ինչպես նաև օդանավակայանում վիզաներ տրամադրել Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ու Հորդանանի քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի ծովափնյա Սուս քաղաքի հյուրանոցներից մեկում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որը խլել էր 39 մարդու կյանք, որի մեծ մասը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ