Սաուդյան Արաբիայի արքայազնը իր ողջ կարողությունը բարեգործությանը կնվիրաբերի
Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալ-Վալիդ բին Թալալը, ով թագավոր Սալմանի եղբորորդի, հայտարարել է, որ իր ողջ կարողությունը բարեգործությանը կնվիրաբերի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բին Թալալի խոսքով, նա հետևում է Բիլ և Մելինդա Գեյթսերի օրինակին, ովքեր 1997 թվականին սեփական փողերով հիմնադրել էին Gates Foundation բարեգործական հիմնադրամը:
Արքայազնը ցանկանում է, որ իր գումարներն ուղղվեն միջմշակութային հարաբերությունների բարելավմանը, կանանց իրավունքների ընդլայնմանը, ինչպես նաև տարերային աղետներից տուժաներին:
Ալ-Վալիդը, ըստ Forbes-ի ցուցակի, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 32 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան