ՄԱԳԱՏԷ. Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հետաքննությունը կավարտվի այս տարի
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիո Ամանոն հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ հետաքննությունը կարող է ավարտվել այս տարվա վերջում: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նման հայտարարություններով հանդես է եկել Վիենայում, որտեղ ընթանում է Իրանի միջուկային խնդրի շուրջ միջազգային բանակցությունների որոշիչ փուլը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վերջինիս խոսքով, Թեհրանի հետ համագործակցության շնորհիվ իրական հնարավորություն է ընձեռվել՝ պարզել բոլոր վիճարկելի հարցերը և հրապպարակել համապատասխան զեկույց:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳ ղեկավար Մուհամեդ Զարիֆը իր տեսաուղերձում հայտարարել է, որ գործարքը մոտ է քան երբևէ:
Իրանի միջուկային ծրագրի բանակցություններով, այսպես կոչված, «Վեցնյակը» պահանջում է երաշխիքներ առ այն, որ Իրանը ի զորու չէ ստեղծել միջուկային զենք: Իր հերթին այս ամենի փոխարեն պատժամիջոցների վերացումը պահանջող Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ