ԻԼԻՊ-ը քրդերից ևս մեկ առանցքային քաղաք է խլել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում քրդական ուժերից գրավել Այն Իսսա քաղաքը, որը գտնվում էր իրենց խալիֆայության կենտրոն Ռաքքայի մոտ: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով ` գրոհայինները քրդական «Ժողովրդական պաշտպանական ջոկատներ» աշխարհազորից գրավել են նաև հարակից շրջանները` վերականգնելով իրենց դիրքերը:
Քրդական ուժերի խոսնակը չի հաստատել լուրը, սակայն օրեր առաջ հայտնել էր, որ ԻԼԻՊ-ի մեծ թվով գրոհայինները հասել են իրենց դիրքերին:
Այն Իսս քաղաքը կարևոր նշանակություն ունի: Այն գտնվում է Սիրիայի Հալեպ և Իրաքի Մոսուլ քաղաքների մեջտեղում:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը անցած շաբաթ քրդերից վերագրավել է Թել Աբյադ քաղաքը, իսկ հունիսի վերջից նոր հարձակումներ է իրականացնում թուրք-սիրիական սահմանին գտնվող քաղաքների` մասնավորապես Քոբանիի և Հասակայի վրա: