Քաղաքական 18:52 06/07/2015

Հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ. Նալբանդյանը Իրանի միջուկային ծրագրի մասին

Սիրիայում բնակվող հայերը սիրիական ժողովրդի մաս են կազմում, որն այսօր շատ ծանր դրության մեջ է գտնվում։ Եվ ես կարծում եմ՝ այս իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին բրազիլական «Էստադաո» թերթի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատախանելով ՝ Սիրիայում բնակվող հայերի դրությունը նկարագելու հարցին:

Շարունակելով պատասխանը նա նշել է. «Երկրորդ՝ հարկավոր է երկխոսություն սկսել Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ առանց բացառության։ Երրորդ՝ պետք է հարգել փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների, ներառյալ՝ հայ փոքրամասնության իրավունքները։ Չորրորդ` պետք է համախմբել ուժերը՝ ահաբեկչության և ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար։ Ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում՝ ներառյալ այսպես կոչված Իսլամական պետություն, Ալ-Նուսրա և այլ խմբերով հանդերձ, իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն փոքրամասնությունների, քրիստոնյաների, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար և տարածաշրջանից դուրս: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչության դեմ իրենց պայքարում»։

«Էստադաո»-ի հարցին ի պատասխան, թե այս պահին կառավարությունը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ մեծ թվով սիրիահայեր վերադառնում են Հայաստան։ Այդպե՞ս է, նախարարն ասել է, որ այո, այսօր մենք Հայաստանում ունենք մոտ 14 հազար սիրիահայ։ Որոշ այլ երկրներում փախստականների թիվը շատ ավելին կարող է լինել, սակայն փոքր Հայաստանի համար սա շատ մեծ թիվ է. «Եվ, իհարկե, մենք փորձում ենք աջակցել նրանց, ովքեր գալիս են Հայաստան։ Սակայն դեռ ունենք մեծ թվով՝ տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ապրում են Սիրիայում, այդ թվում՝ Հալեպում։ Շատ բարդ է կոնկրետ թիվ ասել։ Այդ պատճառով էլ մեր գլխավոր հյուպատոսությունը երբեք չդադարեցրեց իր ծառայությունը Հալեպում և այսօր հանդիսանում է այնտեղ գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը: Իհարկե, մենք ունենք նաև մեր դեսպանությունը Դամասկոսում:

Այդ երկրում ընթացող իրադարձությունների մասին տեղեկատվությունը մեզ հասնում է ոչ միայն դեսպանությունից և գլխավոր հյուպատոսությունից, այլև՝ Սիրիայում բնակվող հայերից»։

Թերթի մեկ այլ հարցին՝ կապված Սփյուռքի հետ, հայերի շատ կարևոր համայնք կա Ռուսաստանում՝ որպես մեծաթիվ համայնքներից մեկը: Ես կցանկանայի հարցնել արդյոք վերջին մի քանի ամիսները, ինչ սկսվել է ուկրաինական ճգնաժամը: Ի վերջո Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրոպական երկրները որոշ պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ, որոնք բացասաբար են ազդել նրա տնտեսության վրա: Արդյո՞ք Ռուսաստանի տնտեսական այս իրավիճակի հետևանքները որևէ կերպ բացասական ազդեցություն են թողել Հայաստանի, Հայաստանի տնտեսության վրա, արտգործնախարարն ասել է. «Երբ մենք խոսում ենք հետևանքների մասին, պետք է նշենք, որ հետևանքներն ազդում են ոչ միայն Ռուսաստանի և վերջինիս հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրների վրա, այլ նաև նրանց, որոնք որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել. բոլորի վրա է ազդեցությունը զգացվում։

Մենք կարծում ենք, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն երկխոսության, բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքների միջոցով։

Ինչ վերաբերում է Սփյուռքին, Ռուսաստանում ունենք մեծ հայկական համայնք` մոտ 2,5 միլիոն մարդ։ Ինչպես նաև Ուկրաինայում բնակվող մոտ 500 հազար հայեր ունենք»։

Հարցին, թե ի՞նչ է, Հայաստանն ակնկալում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և միջնորդների միջև կնքվելիք համաձայնագրից, արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է, որ Հայաստանն առաջին երկրների շարքում էր, եթե ոչ առաջինը, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և վեց երկրների կողմից բանակցված շրջանակային համաձայնությունը. «Մենք լիահույս ենք, որ հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ, ինչպես ակնկալվում էր, կամ մոտ ապագայում, և որը կտանի դեպի հիմնահարցի համապարփակ կարգավորում, որը կբխի ոչ միայն Իրանի և հարևան երկրների շահերից, այլև՝ ողջ տարածաշրջանի և անգամ դրանից դուրս։ Այսպիսով, մենք հուսով ենք, որ լուծումը կարող է գտնվել, և տարածաշրջանի երկրները կկարողանան ունենալ ավելի մեծ հնարավորություններ՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար»։
 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}