Hurriyet. Թուրքիայի բանակի հրամանատարները կքննարկեն Սիրիա ներխուժելու պլանները
Թուրքիայի բանակը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին ծառայություն իրականացնող զինվորական ստորաբաժանումների ղեկավարների հավաքի մասին, որի ժամանակ քննարկելու են հարևան պետության տարածք հնարավոր ներխուժման պլանները: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը:
Ըստ թերթի ունեցած տվյալների` հավաքին մասնակցելու են տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ ջոկատայինների հրամանատարները:
Ներկայում Թուրքիան Սիրիայի հետ սահմանային գոտում պահում է 54 հազար զինծառայող: Թերթը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները կարող են սահմանով ուղարկել ավելի քան 400 տանկ և զրահամեքենա, քննարկվում է նաև գործողությանը ռազմական ավիացիայի մասնակցության հարցը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Սիրիա ներխուժելու մասին խոսք չկա, սակայն Թուրքիան «ժամանակ չի ձգի», եթե սիրիական սահմանից իր անվտանգությանը սպառնան: