Եմենում արաբական կոալիցիայի հարվածները խլել է մոտ 200 մարդու կյանք
Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային հարվածների արդյունքում զոհվել է մոտ 200 մարդ: Սա մեկ օրում զոհերի ամենամեծ թիվն է մարտից սկսված օդային հարվածներից ի վեր: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ»
գործակալությունը:
Օդային հարվածներից 83 մարդ մահացել է հյուսիսային Ամրան նահանգում, որից 30-ը խաղաղ բնակիչներ էին, 60 մարդ զոհվել է հարավային Ֆոյուշ քաղաքում, 30-ը՝ Ադենը Լահջ քաղաքին կապող ճանապարհին, որտեղ հուսիների անցակետերն էին: Եվս 20 հուսի ապստամբ և Եմենի տարագիր նախագահ Աբդ-Ռաբբո Մանսուրի հավատարիմ զինվոր զոհվել են Մարիբ նահանգում ցամաքային մարտերի ժամանակ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից: Ըստ ՄԱԿ տվյալների՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ, իսկ բնակչության 80 տոկոսը՝ 25 մլն մարդ, հումանիտար օգնության կարիք ունի:
Նախորդիվ՝
Եմենի նախագահը փախել է Ադենից
Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցներն օդային հարվածներ են սկսել Եմենում
Բժիշկներ առանց սահմանների. Ադենին հումանիտար աղետ է սպառնում
Բան Կին Մունը Եմենում երկշաբաթյա հրադադար հաստատելու կոչ է արել
Ժնևում անարդյունք ավարտվել են Եմենի հարցով խաղաղության բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ