Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղ այցելելիս ԼՂՀ Արտգործնախարարության հյուպատոսական բաժնում գրանցվել է որպես զբոսաշրջիկ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Սարգսյանը` մեր խնդրանքով հաստատելով ռուսական ԶԼՄների տեղեկությունը, թե Ստերլիգովը լքել է Ռուսաստանը և գնացել Արցախ:
ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը սակայն, չպատասխանեց հարցին, թե մասնավորապես, երբ է այցելել Ստերլիգովը Արցախ և արդյոք մենա՞կ է, թե՞ ընտանիքի հետ: Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ստերլիգովը Արցախ է այցելել ընտանիքի հետ` այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների համար Արցախում մնալու համար տրվում է 180 օր ժամանակ:
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ադրբեջանի արտգործնախարարությունն ուսումնասիրում է Ստերլիգովի` Արցախ տեղափոխվելու մասին փաստը և դրա ուսումնասիրությունից հետո գործարարը հնարավոր է ընդգրկվի Ադրբեջանի համար անցանկալի անձանց «սև ցուցակում»:
Նախորդող հրապարակում`
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում